ՕՐԵՆՔԸ
«ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 22.02.2007
Հոդված 1. «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հոկտեմբերի 27-ի, ՀՕ-259 օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասում`
1) երկրորդ պարբերությունից հանել «եւ վաճառքի» բառերը.
2) չորրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով`
«Դեղերի առեւտուր թույլատրվում է իրականացնել միայն դեղատներում եւ դեղատնային կրպակներում: Այլ վայրերում դեղերի առեւտուր իրականացնելը կհամարվի առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեության իրականացում եւ կառաջացնի օրենքով սահմանված պատասխանատվություն:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
24.03.2007
ՀՕ-120