ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 22.02.2007
Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (19 նոյեմբերի 2002 թվականի, ՀՕ-519-Ն) 42-րդ հոդվածի 1-ին մասում`
ա) առաջին պարբերությունը «սոցիալական ապահովության քարտի» բառերից հետո լրացնել «կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքի» բառերով.
բ) 8-րդ կետը «սոցիալական ապահովության քարտերի» բառերից հետո լրացնել «կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքների» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
23.03.2007
ՀՕ-106