ՕՐԵՆՔԸ
«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 2. Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով հաստատված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակում`
1) «1. Անվտանգության բնագավառ» բաժինը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
« | 1. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ | ||||||||
1. | պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքավորումների արտադրություն | ||||||||
2. | պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքավորումների առեւտուր | ||||||||
3. | պայթեցման աշխատանքների կատարում | ||||||||
4. | հրագործական ապրանքների արտադրություն, ներմուծում կամ առեւտուր | ||||||||
5. | զենքի արտադրություն | ||||||||
6. | զենքի առեւտուր
|
||||||||
7. | թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի` | ||||||||
-արտադրություն կամ պատրաստում | |||||||||
-նոր թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի մշակում | |||||||||
-պահպանում | |||||||||
-տեղափոխում | |||||||||
-բաշխում, բացթողում եւ իրացում | |||||||||
-արտադրության, պատրաստման, վերամշակման, իրացման, օգտագործման (այդ թվում` բժշկական) նպատակով ձեռքբերում | |||||||||
-գիտական եւ ուսումնական նպատակներով օգտագործում | |||||||||
-ցուցակներում ներառված պատրաստուկների ստացման նպատակով վերամշակում | |||||||||
-օգտագործմամբ փորձաքննության անցկացում | |||||||||
-արտահանում կամ ներմուծում | |||||||||
8. | դրամահատման, պետական մեդալների, շքանշանների պատրաստում կամ արտադրություն | ||||||||
պետական կնիքների, դրոշմակնիքների պատրաստում կամ արտադրություն | |||||||||
10. | հատուկ պաշտպանվածություն պահանջող պետական նշանակության փաստաթղթերի տպագրում |
2) «2. Առեւտրի բնագավառ» բաժինը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
« | 2. ԱՌԵՎՏՐԻ ԲՆԱԳԱՎԱՌ
արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 710210000, 710221000, 710231000 ծածկագրերին դասվող բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների առուվաճառք, ներմուծում, արտահանում, փոխադրում |
ԿՄ |
Պ | Ա | - | - |
- |
- | - ». |
3) «3. Առողջապահության բնագավառ» բաժնի 2-րդ եւ 3-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.
4) «5. Արժեթղթերի շրջանառության բնագավառ» բաժնի 1-ին կետն ուժը կորցրած ճանաչել.
5) «7. Գյուղատնտեսության բնագավառ» բաժնի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
6) «9. Կրթության բնագավառ» բաժինը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
1. | նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացում | ||||||||
2. | տարրական ընդհանուր կրթական ծրագրերի իրականացում | ||||||||
հիմնական ընդհանուր կրթական ծրագրերի իրականացում | |||||||||
4. | միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթական ծրագրերի իրականացում | ||||||||
հատուկ ընդհանուր կրթական ծրագրերի իրականացում | |||||||||
6. | նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրերի իրականացում |
||||||||
6.1 | միջին մասնագիտական կրթական ծրագրերի իրականացում, բացառությամբ բժշկական միջին մասնագիտական ծրագրերի | ||||||||
6.2 | բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի իրականացում, բացառությամբ բժշկական բարձրագույն կրթական ծրագրերի |
7) «10. Հեռահաղորդակցության (էլեկտրոնային հաղորդակցության) բնագավառ» բաժնի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
8) «12. Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառ» բաժնում`
ա. 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
բ. 9-րդ կետի առաջին, հինգերորդ եւ 11-րդ կետի չորրորդ տողերը հանել.
9) «13. Շրջակա միջավայրի պահպանության բնագավառ» բաժնի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«1. | վտանգավոր թափոնների`
-վերամշակում |
ՀՀԿ |
Բ | Ա | Փ | - |
Ո |
Հ | Վ». |
10) «14. Որակի, ստանդարտացման, սերտիֆիկացման, չափագիտության բնագավառ» բաժնի 2-րդ սյունակից հանել «եւ նորոգում» բառերը.
11) «16. Տրանսպորտի բնագավառ» բաժնում`
ա. 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«1. | միջազգային կանոնավոր օդային հաղորդակցության գործունեություն | ԿՄ | Բ | - | Փ | - | Ո |
Հ | - ». |
բ. 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
12) «17. Քաղաքաշինության բնագավառ» բաժնում`
ա. 1-ին եւ 2-րդ կետերի երկրորդ եւ յոթերորդ տողերը հանել,
բ. 1-ին եւ 2-րդ կետերի 2-րդ սյունակի առաջին տողերը «քաղաքացիական» բառերից հետո լրացնել «եւ արդյունաբերական» բառերով.
13) «17.1 Զբոսաշրջության բնագավառ» բաժնի 1-ին եւ 2-րդ կետերի 5-րդ սյունակները լրացնել «Ա» տառերով.
14) «18. Գործունեության այլ բնագավառներ» բաժնում`
ա. 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
բ. 7-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«7. | Սննդամթերքի արտադրություն, այդ թվում` | ||||||||
7.1 | թորած ալկոհոլային խմիչքների (բացառությամբ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220870 ծածկագրին դասվող լիկյորների եւ 220890 ծածկագրին դասվող մինչեւ 9 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների), ինչպեu նաեւ 2208 ծածկագրին դաuվող` միայն պտուղներից եւ հատապտուղներից (բացառությամբ` խաղողի) թորված 40 տոկոu եւ ավելի uպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների) եւ խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրություն | ||||||||
7.2 | «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220870 ծածկագրին դասվող լիկյորների եւ 220890 ծածկագրին դասվող մինչեւ 9 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների արտադրություն | ||||||||
7.3 | «Արտաքին տնտեuական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դաuակարգչի 2208 ծածկագրին դաuվող` միայն պտուղներից եւ հատապտուղներից (բացառությամբ` խաղողի) թորված 40 տոկոu եւ ավելի uպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրություն | ||||||||
7.4 | գինու, խնձորի եւ պտղահատապտղային այլ գինիների արտադրություն | ||||||||
7.5 | գարեջրի արտադրություն |
Հոդված 3. Սույն օրենքի 1-ին հոդվածը, 2-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ եւ 7-րդ կետերը, 8-րդ կետի «ա» եւ «բ» ենթակետերը, 9-րդ, 10-րդ կետերը, 11-րդ կետի «բ» ենթակետը, 12-րդ կետի «ա» ենթակետը, 13-րդ, 14-րդ կետերն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին, 6-րդ կետերը, 11-րդ կետի «ա» ենթակետը, 12-րդ կետի «բ» ենթակետն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո նախկինում տրված լիցենզիաները պահպանում են իրենց իրավաբանական ուժը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
24.03.2007
ՀՕ-116