Armenian      
Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱUԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Ընդունվել է 22.02.2007
Հոդված 1. «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի (23 հոկտեմբերի 2001 թվականի, ՀO-248) 9-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«Հայաստանի Հանրապետության դատախազության դպրոցի հիմնադիրն է Հայաuտանի Հանրապետությունը` ի դեմս Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի:

Հայաստանի Հանրապետության դատական դպրոցի հիմնադիրն է Հայաuտանի Հանրապետությունը` ի դեմս Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի:»:

Հոդված 2.  Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

29.03.2007
ՀՕ-128