ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի (6 հուլիսի 2000 թվականի) 2-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «իա» ենթակետով`
«իա) Հայաստանի Հանրապետություն ժամանող ֆիզիկական անձանց անձնական օգտագործման գույք է համարվում ֆիզիկական անձի անձնական գործածության օգտագործված իրերը, անձնական օգտագործման ավտոմեքենան եւ տնային օգտագործված գույքը, որոնք չունեն գործարանային փաթեթավորում ու պիտակավորում եւ ֆիզիկական անձի կողմից ձեռք են բերվել նախքան Հայաստանի Հանրապետություն ժամանելը: Հայաստանի Հանրապետության կառավարությունն առանձին ապրանքատեսակների համար կարող է սահմանել ֆիզիկական անձանց անձնական օգտագործման գույքի բնաիրային սահմանափակումներ»:
Հոդված 2. Օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին կետը «ապրանքների» բառից հետո լրացնել «եւ տրանսպորտային միջոցների (սույն գլխում այսուհետ` ապրանքների)» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 26-րդ, 34-րդ, 37-րդ, 52-րդ, 55-րդ, 111-րդ հոդվածներում եւ 199-րդ հոդվածի վերնագրում եւ հոդվածում «հետադարձ» բառը փոխարինել «հետագա» բառով:
Հոդված 4. Օրենսգրքի 34-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետի վերջին պարբերությունում «մեկ տարուց ավելի» բառերը փոխարինել «միայն մեկ անգամ` մինչեւ վեց ամիս» բառերով:
Հոդված 5. Օրենսգրքի 37-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետի վերջին` «Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է թույլատրել «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով հայտարարագրված ապրանքների բացթողումը կամ ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը մեկ տարուց ավելի ժամկետով:» նախադասությունը հանել, եւ ենթակետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններով`
««Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով բացթողնված ապրանքների ներմուծման ժամկետը նշված ռեժիմով մեկ տարուց ավելի ժամկետով երկարաձգվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից միայն ֆինանսական վարձակալության տրման նպատակով «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով բացթողնված ԱՏԳ ԱԱ 84-ից 89-ը ապրանքային ծածկագրերին դասվող ապրանքների համար:
Ֆինանսական վարձակալության տրման նպատակով «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով բաց թողնված ԱՏԳ ԱԱ 84-ից 89-ը ապրանքային ծածկագրերին դասվող ապրանքների համար «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի համար խնդրարկվող ժամկետը չի կարող գերազանցել ֆինանսական վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է թույլատրել պետության կարիքների, գիտահետազոտական, կրթական, մշակութային, մարդկանց եւ կենդանիների առողջության պաշտպանության, շրջակա միջավայրի պահպանության նպատակներով ներմուծված ապրանքների համար «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը մեկ տարուց ավելի ժամկետով:»:
Հոդված 6. Օրենսգրքի 41-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետի վերջին` «Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է թույլատրել «ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմով հայտարարագրված ապրանքների բացթողումը կամ արտահանված ապրանքների նկատմամբ կիրառված «ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը մեկ տարուց ավելի ժամկետով:» նախադասությունը հանել, եւ ենթակետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններով`
««Ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմով բացթողնված ապրանքների արտահանման ժամկետը նշված ռեժիմով մեկ տարուց ավելի ժամկետով երկարաձգվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից միայն ֆինանսական վարձակալության տրման նպատակով «ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմով բաց թողնված ԱՏԳ ԱԱ 84-ից 89-ը ապրանքային ծածկագրերին դասվող ապրանքների համար:
Ֆինանսական վարձակալության տրման նպատակով «ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմով բաց թողնված ԱՏԳ ԱԱ 84-ից 89-ը ապրանքային ծածկագրերին դասվող ապրանքների համար «ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմի համար խնդրարկվող ժամկետը չի կարող գերազանցել ֆինանսական վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է թույլատրել պետության կարիքների, գիտահետազոտական, կրթական, մշակութային, մարդկանց եւ կենդանիների առողջության պաշտպանության, շրջակա միջավայրի պահպանության նպատակներով արտահանված ապրանքների համար «ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը մեկ տարուց ավելի ժամկետով:»:
Հոդված 7. Օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետի վերջին պարբերությունում «մեկ տարուց ավելի» բառերը փոխարինել «միայն մեկ անգամ` մինչեւ վեց ամիս» բառերով:
Հոդված 8. Ուժը կորցրած ճանաչել օրենսգրքի 83-րդ հոդվածի «դա», «դբ», «դգ», եւ «դդ» կետերը:
Հոդված 9. Օրենսգրքի 102-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«Հոդված 102. Մաքսատուրքի դրույքաչափերը
1. Մաքսատուրքը գանձվում է հետեւյալ դրույքաչափերով՝
(%) |
(%) |
||
01 | Կենդանի կենդանիներ | ||
02 | Միս եւ մսի սննդային ենթամթերքներ | ||
03 | Ձկներ եւ խեցգետնանմաններ, կակղամորթեր եւ ջրային այլ անողնաշարավորներ | ||
0301 | Կենդանի ձուկ | ||
04 | Կաթնամթերք, թռչնի ձու, բնական մեղր, կենդանական ծագման սննդամթերքներ՝ այլ տեղում չհիշատակված կամ չներառված | ||
0408 11 | Ձվի դեղնուց` չորացրած | ||
05 | Կենդանական ծագում ունեցող մթերքներ՝ այլ տեղում չհիշատակված կամ չներառված | ||
06 | Կենդանի ծառեր եւ այլ բույսեր, սոխուկներ, արմատներ եւ բույսերի նմանատիպ այլ մասեր, կտրված ծաղիկներ եւ դեկորատիվ կանաչ | ||
07 | Բանջարեղեն եւ որոշ ուտելի արմատապտուղներ եւ պալարապտուղներ | ||
0701 10 000 | Կարտոֆիլի սերմացու` թարմ կամ պաղեցրած | ||
08 | Ուտելի մրգեր եւ ընկույզներ, ցիտրուսային մշակաբույսերի եւ սեխի կեղեւներ եւ կճեպներ | ||
09 | Սուրճ, թեյ, մատե կամ պարագվայական թեյ եւ համեմունքներ | ||
10 | Հատիկաբույսեր | ||
11 | Ալրաղացա-ձավարային արդյունաբերության արտադրանք, ածիկ, օսլա, ինուլին, հացահատիկային սոսնձանյութ | ||
1107 | Ածիկ՝ բոված կամ չբոված | ||
1108 | Օսլա, ինուլին | ||
1109 00 000 | Հացահատիկային սոսնձանյութ՝ չոր կամ խոնավ | ||
12 | Յուղատու սերմեր եւ պտուղներ, այլ սերմեր, պտուղներ եւ հատիկներ, դեղաբույսեր եւ բույսեր տեխնիկական նպատակների համար, ծղոտ եւ անասնակեր | ||
1206 00 | Արեւածաղկի սերմեր՝ կոտորակված կամ չկոտորակված | ||
13 | Դոժխեժ`բնական չմաքրված, բուսախեժեր, խեժեր եւ այլ բուսական հյութեր եւ լուծամզուքներ (էքստրակտներ ) | ||
1302 | Բուսական հյութեր եւ լուծամզուքներ, պեկտինային նյութեր, պեկտինատներ եւ պեկտատներ, ագար-ագար եւ այլ սոսինձներ եւ բուսական ծագման խտարարներ՝ տեսքափոխված կամ չտեսքափոխված | ||
14 | Հյուսածո արտադրանքի պատրաստման համար բուսական նյութեր, բուսական ծագում ունեցող այլ մթերքներ՝ այլ տեղում չհիշատակված կամ չներառված | ||
15 | Կենդանական կամ բուսական ծագում ունեցող ճարպեր եւ յուղեր եւ դրանց ճեղքումից ստացվող նյութեր, պատրաստի սննդայուղեր, բուսական կամ կենդանական ծագում ունեցող մոմեր | ||
1515 30 100 | Գերչակի յուղ եւ դրա թորամասեր, ամինոունդեկանային թթվի արտադրության համար՝ սինթետիկ մանրաթելի կամ արհեստական պոլիմերային նյութերի արտադրության մեջ օգտագործելու համար | ||
16 | Պատրաստի մթերքներ մսից, ձկից կամ խեցգետնանմաններից, կակղամորթերից կամ ջրային այլ անողնաշարավորներից | ||
17 | Շաքար եւ հրուշակեղեն շաքարից | ||
1703 | Մաթ՝ ստացված շաքարից առանձնացման կամ զտման արդյունքում | ||
18 | Կակաո եւ դրանից մթերքներ | ||
1801 00 000 | Կակաո հատիկավոր, ամբողջական կամ կոտորակված, հում կամ բոված | ||
19 | Պատրաստի մթերքներ հացաբույսերի հատիկներից, ալյուրից, օսլայից կամ կաթից, հրուշակեղենի արտադրանք ալյուրից | ||
1902 | Մակարոնային արտադրանք, ջերմամշակման ենթարկված կամ չենթարկված, խորիզով (մսից կամ այլ մթերքներից) կամ առանց խորիզի, կամ պատրաստված այլ եղանակով, ինչպիսիք են սպագետին, մակարոնը, լապշան, կոտոշիկները, ռավիոլին, կաննելլոնին, կուսկուսը՝ սննդի մեջ օգտագործման համար պատրաստի կամ ոչ պատրաստի վիճակում | ||
1904 | Պատրաստի սննդամթերք` ստացված հացաբույսերի հատիկների կամ հացահատիկային մթերքների փքեցմամբ կամ բովմամբ (օրինակ՝ եգիպտացորենի փաթիլները), հատիկաբույսեր հատիկի կամ փաթիլների տեսքով (բացի եգիպտացորենի հատիկից)` այլ եղանակով մշակված (բացառությամբ մանր եւ խոշոր աղացված ալյուրի, ձավարի) նախապես խաշված կամ այլ եղանակով պատրաստված, այլ տեղում չհիշատակված կամ չներառված | ||
1905 31 | Քաղցր չոր թխվածքաբլիթ | ||
1905 32 | Վաֆլի եւ վաֆլու շերտեր | ||
20 | Մթերք՝ բանջարեղենի, մրգերի, ընկույզների կամ բույսերի այլ մասերի վերամշակումից ստացվող | ||
21 | Սննդամթերք՝ տարբեր | ||
2102 | Խմորիչներ (ակտիվ կամ ոչ ակտիվ) | ||
22 | Ալկոհոլային, ոչ ալկոհոլային խմիչքներ, քացախ | ||
23 | Սննդարդյունաբերության մնացորդներ եւ թափոններ, կենդանիների համար պատրաստի կերեր | ||
2309 10 | Շների կամ կատուների համար կեր՝ բաժնեծրարված մանրածախ վաճառքի համար | ||
24 | Ծխախոտ եւ ծխախոտի արդյունաբերական փոխարինողներ | ||
2402 | Սիգարներ, ծայրը կտրած սիգարներ, սիգարելլաներ (բարակ սիգարներ) եւ սիգարետներ՝ ծխախոտով կամ դրա փոխարինիչներով | ||
25 | Աղ, ծծումբ, հող եւ քար, ծեփագործական նյութեր, կիր եւ ցեմենտ | ||
2501 00 91 | Աղ՝ սննդի մեջ օգտագործման համար | ||
2515 | Մարմար, տրավերտին կամ կրաքարային տուֆ, էկաուսին եւ այլ կրաքարեր հուշարձանների կամ շինարարության համար 2.5 գ/սմ3 կամ ավելի տեսակարար կշռով, եւ ալեբաստր՝ խոշոր կոտորակված կամ չկոտորակված, սղոցված կամ չսղոցված, կամ այլ եղանակով բլոկների կամ ուղղանկյուն (ներառյալ՝ քառակուսին) սալերի մասնատված | ||
2516 | Գրանիտ, ծիրանաքար, բազալտ, ավազաքար եւ այլ քարեր՝ հուշարձանների կամ շինարարության համար, խոշոր կոտորակված կամ չկոտորակված, սղոցված կամ չսղոցված, կամ այլ կերպ բլոկների կամ ուղղանկյուն (ներառյալ՝ քառակուսին) սալերի մասնատված | ||
2518 | Դոլոմիտ՝ կալցինացված կամ չկալցինացված. թանձրացած կամ չթանձրացած, ներառյալ՝ դոլոմիտը խոշոր կոտորակված կամ սղոցված, կամ այլ եղանակով բլոկների կամ ուղղանկյուն (ներառյալ՝ քառակուսին) սալերի մասնատված. դոլոմիտային խծուծված խառնուրդ | ||
2523 | Պորտլանդցեմենտ, կավահողային ցեմենտ, խարամային ցեմենտ, սուպերսուլֆատային ցեմենտ եւ համանման հիդրավլիկ ցեմենտներ՝ չներկված կամ ներկված, պատրաստի կամ թրծված բովախառնուրդի ձեւով | ||
26 | Հանքաքար, մոխիր, խարամ | ||
27 | Հանքային վառելիք, նավթ եւ նավթավերամշակման արտադրանք, բիտումացված նյութեր, հանքային մոմեր | ||
28 | Անօրգանական քիմիայի արտադրանք, թանկարժեք մետաղների, հազվագյուտ մետաղների, ռադիոակտիվ տարրերի (էլեմենտների) եւ իզոտոպների օրգանական եւ անօրգանական միացություններ | ||
29 | Օրգանական քիմիական միացություններ | ||
30 | Դեղագործական արտադրանք | ||
31 | Պարարտանյութեր | ||
32 | Դաբաղման եւ ներկման լուծամզուքներ (էքստրակտներ ), տանիններ եւ դրանց ածանցյալներ, ներկանյութեր, պիգմենտներ եւ այլ ներկող նյութեր, ներկեր ու լաքեր, մածիկներ եւ այլ մաստիկա, թանաք, տպագրական ներկ, տուշ | ||
33 | Եթերայուղեր եւ ռետինոիդներ, օծանելիքային, կոսմետիկական եւ հարդարման միջոցներ | ||
34 | Օճառ, մակերեւութային ակտիվ օրգանական նյութեր, լվացող միջոցներ, օծող նյութեր, արհեստական եւ պատրաստի մոմանյութեր, մաքրման կամ փայլեցման համար բաղադրություններ, մոմեր եւ նմանատիպ արտադրանք, ծեփման համար մածուկներ, պլաստիլին, «ատամնաբուժական մոմ» եւ գիպսի հիմքով ատամնաբուժական բաղադրություններ | ||
35 | Սպիտակուցային նյութեր, վերափոխված (մոդիֆիկացված) օսլաներ, սոսինձներ, խմորիչներ (ֆերմենտներ) | ||
36 | Պայթուցիկ նյութեր, պիրոտեխնիկական արտադրանք, լուցկի, հրակիր համահալվածքներ, որոշ այրվող նյութեր | ||
37 | Լուսանկարչական եւ կինո-ապրանքներ | ||
38 | Քիմիական այլ արտադրանք | ||
39 | Պլաստմասսա եւ պլաստմասսայե արտադրանք | ||
3917 | Պլաստմասսե խողովակներ, փողրակներ, ճկափողեր եւ դրանց կցամասեր (օրինակ՝ միացումներ, արմունկներ, կցաշուրթեր) | ||
3917 10 | Արհեստական թաղանթներ (երշիկեղենի համար)` պնդեցված պրոտեիններից կամ թաղանթանյութերից | ||
3917 21 100 | Էթիլենի պոլիմերներից կոշտ խողովակներ, փողրակներ եւ ճկափողեր՝ անկարան եւ կտրված հատվածներ, որոնց երկարությունը գերազանցում է լայնական կտրվածքի առավելագույն չափը, մշակված կամ չմշակված մակերեւույթով, սակայն որեւէ այլ մշակման չենթարկված | ||
3917 23 100 | Վինիլքլորիդի պոլիմերներից կոշտ խողովակներ, փողրակներ եւ ճկափողեր անկարան եւ կտրված հատվածներ, որոնց երկարությունը գերազանցում է լայնական կտրվածքի առավելագույն չափը, մշակված կամ չմշակված մակերեւույթով, սակայն որեւէ այլ մշակման չենթարկված | ||
3917 32 910 | Այլ արհեստական թաղանթներ երշիկեղենի համար անկար եւ կտրատված հատվածներ, որոնց երկարությունը գերազանցում է լայնական կտրվածքի առավելագույն չափը, մշակված կամ չմշակված մակերեւույթով, սակայն որեւէ այլ մշակման չենթարկված | ||
3922 | Պլաստմասսե լոգնոցներ, ցնցուղներ, կոնքեր ջրի հոսքի համար, կոնքեր լվացվելու համար, բիդեներ, զուգարանակոնքեր, դրանց համար նստոցներ ու կափարիչներ, ջրթափ բաքեր եւ համանման սանիտարատեխնիկական ապրանքներ | ||
3923 | Պլաստմասսե իրեր ապրանքների տեղափոխման կամ փաթեթավորման համար՝ խցաններ, կափարիչներ, թասակներ եւ այլ իրեր խցանման համար | ||
3924 | Պլաստմասսե ճաշի եւ խոհանոցային սպասք, տնային գործածության այլ իրեր եւ հարդարման առարկաներ | ||
3925 | Պլաստմասսե շինարարական դետալներ` այլ տեղում չհիշատակված կամ չներառված | ||
3926 | Պլաստմասսե այլ իրեր եւ 3901-3914 ապրանքային դիրքերի այլ նյութերից իրեր | ||
40 | Կաուչուկ, ռետին եւ դրանցից իրեր | ||
4011 10 000 | Օդաճնշական ռետինե նոր անվադողեր եւ դողածածկաններ՝ մարդատար ավտոմեքենաների համար (ներառյալ՝ բեռնա-մարդատար ավտոֆուրգոնները եւ սպորտային ավտոմեքենաները) | ||
4012 11 000 | Օդաճնշական ռետինե անվադողեր եւ դողածածկաններ՝ վերականգնված, մարդատար ավտոմեքենաների համար (ներառյալ՝ բեռնամարդատար ավտոֆուրգոնները եւ սպորտային ավտոմեքենաները) | ||
4012 12 000 | Օդաճնշական ռետինե անվադողեր եւ դողածածկաններ՝ վերականգնված, ավտոբուսների կամ բեռների փոխադրման եւ շարժիչային տրանսպորտային միջոցների համար | ||
4012 20 000 | Այլ օդաճնշական անվադողեր եւ դողածածկաններ՝ օգտագործված | ||
4013 10 100 | Ռետինե օդախցիկներ մարդատար ավտոմեքենաների համար (ներառյալ՝ բեռնամարդատար ավտոֆուրգոնները եւ սպորտային ավտոմեքենաները) | ||
4015 19 100 | Տնտեսական ձեռնոցներ վուլկանացված ռետինից | ||
4015 19 900 | Այլ ձեռնոցներ, թաթմաններ եւ կիսաձեռնոցներ՝ վուլկանացված ռետինից | ||
4015 90 000 | Հագուստ եւ հագուստի պարագաներ (բացի ձեռնոցներից, թաթմաններից եւ կիսաձեռնոցներից)` վուլկանացված ռետինից, բացի կոշտ ռետինից, տարբեր նպատակների համար | ||
4016 91 000 | Հատակի ծածկոցներ եւ գորգիկներ` վուլկանացված ռետինից, բացի կոշտ ռետինից | ||
4016 92 000 | Գրասենյակային ռետիններ (լաստիկներ) | ||
41 | Անմշակ կաշվե հումք (բացի բնական մորթուց) եւ կաշի | ||
42 | Իրեր կաշվից, թամբի սարքեր եւ լծասարքեր, ճամփորդական պարագաներ, կանացի պայուսակներ եւ դրանց համանման ապրանքներ, կենդանիների աղիներից իրեր (բացի շերամաորդի մանրաթելից) | ||
43 | Բնական եւ արհեստական մորթի, դրանից իրեր | ||
4303 | Հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ եւ այլ իրեր բնական մորթուց | ||
44 | Փայտանյութ եւ դրանից արտադրատեսակներ, փայտածուխ | ||
45 | Խցան եւ դրանից իրեր | ||
46 | Ծղոտից եւ հյուսելու համար այլ նյութերից իրեր, զամբյուղային եւ հյուսածո իրեր | ||
47 | Խյուս՝ փայտանյութից կամ այլ թելքավոր ցելյուլոզային նյութերից, վերականգնված թուղթ կամ ստվարաթուղթ (թղթի թափոններ) | ||
48 | Թուղթ եւ ստվարաթուղթ, իրեր թղթե զանգվածից, թղթից կամ ստվարաթղթից | ||
4818 | Զուգարանի եւ համանման թուղթ, թաղանթանյութի բամբակ կամ թաղանթանյութի մանրաթելից պաստառ՝ տնտեսական, կենցաղային կամ սանիտարահիգիենիկ նշանակության գլանափաթեթներով` 36 սմ-ից ոչ ավելի լայնությամբ կամ կտրտած ըստ չափի կամ ձեւի. թաշկինակներ, գեղարարային անձեռոցիկներ, սրբիչներ, սփռոցներ, սեղանի անձեռոցիկներ, մանկական խանձարուրներ, վիրախծուծներ, սավաններ եւ տնտեսական կենցաղային, սանիտարահիգիենիկ կամ բժշկական նշանակության այլ ապրանք, հագուստեղեն եւ դրա պարագաներ եւ զարդեր` թղթանյութից, թղթից, թաղանթանյութի բամբակից կամ թաղանթանյութի մանրաթելի պաստառից | ||
4819 | Ստվարաթղթի մեծ տուփեր, արկղեր, տուփեր, պարկեր, պայուսակներ եւ այլ փաթեթավորման համար տարողություններ՝ թղթից, թաղանթանյութի բամբակից կամ թաղանթանյութի մանրաթելի պաստառից. տուփեր քարտարանների համար, նամակարկղեր եւ համանման իրեր թղթից կամ ստվարաթղթից՝ օգտագործվող հիմնարկներում, խանութներում կամ համանման նպատակներով | ||
49 | Տպագրված գրքեր, թերթեր, պոլիգրաֆիական արդյունաբերության վերարտադրություններ եւ այլ արտադրանք, ձեռագրեր, մեքենագիր տեքստեր եւ պլաններ | ||
50 | Մետաքս | ||
5002 00 000 | Հումք-մետաքս (չոլորած) | ||
5004 00 | Մետաքսաթել (բացառությամբ մետաքսի մանվածքի մնացորդների) չբաժնեծրարված՝ մանրածախ վաճառքի համար | ||
5005 00 | Մանվածք մետաքսի մնացորդներից՝ չբաժնեծրարված մանրածախ վաճառքի համար | ||
5006 00 | Մետաքսե թել եւ մետաքսե թափոններից մանվածք՝ բաժնեծրարված մանրածախ վաճառքի համար, շերամի բնաթելից թելք | ||
5007 10 000 | Գործվածք` մետաքսի սանրագզվածքից | ||
5007 20 | Այլ գործվածքներ` պարունակող 85 զանգվ. % կամ ավելի մետաքսե թելեր կամ մետաքսե թափոններ, բացի մետաքսի սանրագզվածքից | ||
5007 90 | Այլ գործվածքներ՝ մետաքսե թելերից կամ մետաքսի թափոններից | ||
51 | Բուրդ, կենդանիների նուրբ կամ կոշտ մազ, ձիու մազից մանվածք եւ գործվածք | ||
52 | Բամբակ | ||
53 | Այլ բուսական տեքստիլ թելեր, թղթե թելեր եւ գործվածք` թղթե թելերից | ||
54 | Քիմիական թելեր | ||
5408 | Գործվածքներ` արհեստական համալիր թելերից, ներառյալ գործվածքները՝ 5405 ապրանքային դիրքում դասակարգվող նյութերից պատրաստված | ||
5408 10 000 | Գործվածքներ՝ բարձր ամրության վիսկոզային թելերից | ||
5408 21 000 | Այլ գործվածքներ՝ պարունակող 85 զանգվ.% կամ ավելի արհեստական թելեր կամ հարթ կամ նմանատիպ թելեր՝ սպիտակեցված կամ չսպիտակեցված | ||
5408 22 | Այլ գործվածքներ՝ պարունակող 85 զանգվ. % կամ ավելի արհեստական թելեր կամ հարթ կամ նմանատիպ թելեր՝ ներկած | ||
5408 23 | Այլ գործվածքներ՝ պարունակող 85 զանգվ. % կամ ավելի արհեստական թելեր կամ հարթ կամ նմանատիպ թելեր՝ տարբեր գույնի թելերից | ||
5408 24 000 | Այլ գործվածքներ՝ պարունակող 85 զանգվ. % կամ ավելի արհեստական թելեր կամ հարթ կամ նմանատիպ թելեր՝ տպվածքով | ||
5408 31 000 | Այլ գործվածքներ` արհեստական համալիր թելերից՝ սպիտակեցված կամ չսպիտակեցված | ||
5408 32 000 | Այլ գործվածքներ` արհեստական համալիր թելերից՝ ներկված | ||
5408 33 000 | Այլ գործվածքներ` արհեստական համալիր թելերից՝ տարբեր գույնի թելերից | ||
5408 34 000 | Այլ գործվածքներ` արհեստական համալիր թելերից՝ տպվածքով | ||
55 | Քիմիական թելեր | ||
56 | Բամբակ, թաղիք կամ նրբաթաղիք եւ չգործված կտորեղեն, հատուկ մանվածք, լարաններ, ճոպաններ, պարաններ | ||
57 | Գորգեր եւ հատակի այլ մանածագործական ծածկոցներ | ||
58 | Հատուկ գործվածքներ, թափակար նրբախավով գործվածքներ, ժանյակներ, գոբելեններ, զարդարման նյութեր, ասեղնագործվածքներ | ||
5801 | Գործվածքներ` խավավոր, եւ գործվածքներ թավաթելից, բացի 5802 եւ 5806 ապրանքային դիրքերի գործվածքներից | ||
5802 | Գործվածքներ, խավավոր սրբիչային եւ համանման խավավոր գործվածքներ, բացի 5806 ապրանքային դիրքի նեղ գործվածքներից. թափակար նրբախավով գործվածքներ, բացի 5703 ապրանքային դիրքի արտադրատեսակներից | ||
5803 00 | Գործվածքներ` ոլորազարդ (ցանցկեն) հյուսվածքով, բացի 5806 ապրանքային դիրքի նեղ գործվածքներից | ||
5804 10 | Շղարշ եւ այլ ցանցահյուս պաստառներ | ||
5804 21 | Ժանյակներ մեքենայական գործվածքի՝ քիմիական թելերից | ||
5804 29 | Ժանյակներ մեքենայական գործվածքի՝ այլ մանածագործական նյութերից | ||
5804 30 000 | Ժանյակներ՝ ձեռքով գործված | ||
5805 00 000 | Որմնագորգեր՝ ձեռքով գործված՝ բելգիական, օբյուսոնյան, բովե եւ համանման որմնագորգերի տիպի, եւ որմնագորգեր` ասեղով կարված (օրինակ` հարթակարով, խաչակարով), պատրաստի կամ ոչ պատրաստի | ||
5806 10 000 | Խավավոր գործվածքներ (ներառյալ` սրբիչային նրբախավավորները եւ նմանատիպ նրբախավավոր գործվածքները) եւ տրեզային գործվածքներ | ||
5806 20 000 | Այլ գործվածքներ՝ պարունակող 5 զանգվ. % կամ ավելի առաձգական կամ ռետինե թելեր | ||
5806 31 000 | Այլ գործվածքներ՝ բանբակե մանվածքից | ||
5806 32 | Այլ գործվածքներ՝ քիմիական թելերից | ||
5806 39 000 | Այլ գործվածքներ՝ այլ մանածագործական նյութերից | ||
5806 40 000 | Անմիջնաթելային գործվածքներ` սոսնձմամբ ամրացված (բոլդյուկ) | ||
5807 10 | Պիտակներ, խորհրդանշաններ եւ նմանատիպ արտադրանք մանածագործական նյութերից` կտորներով, ժապավեններով կամ ըստ ձեւի կամ չափի ձեւված, բայց չասեղնագործված | ||
5807 90 | Այլ պիտակներ, խորհրդանշաններ եւ նմանատիպ արտադրանք` մանածագործական նյութերից՝ կտորներով, ժապավեններով կամ ըստ ձեւի կամ չափի ձեւված, բայց չասեղնագործված | ||
5808 10 000 | Ժապավենաթել՝ հյուսված կտորով | ||
5808 90 000 | Այլ ժապավենաթել՝ հյուսված կտորով | ||
5809 00 000 | Գործվածքներ` մետաղական թելերից, եւ գործվածքներ` մետաղացված թելերից՝ 5605 ապրանքային դիրքի, օգտագործվող հագուստեղենում, որպես կահույքի գործվածք կամ համանման նպատակներով, այլ տեղերում չհիշատակված կամ չներառված | ||
5810 10 | Ասեղնագործվածք՝ առանց տեսանելի հիմքի | ||
5810 91 | Այլ ասեղնագործվածք՝ բամբակե մանվածքից | ||
5810 92 | Այլ ասեղնագործվածք՝ քիմիական թելերից | ||
5810 99 | Այլ ասեղնագործվածք՝ այլ մանածագործական նյութերից | ||
5811 00 000 | Մգդակած մանածագործական նյութեր կտորով՝ բաղկացած մեկ կամ մի քանի մանածագործական նյութերի շերտերից, միացված փափուկ միջադիր շերտով՝ կարով կամ այլ եղանակով, բացի 5810 ապրանքային դիրքի ասեղնագործվածքներից | ||
59 | Մանածագործական նյութեր` ներծծված ծածկույթով կամ երկտակված, տեխնիկական նշանակության մանածագործական արտադրանք | ||
5904 | Լինոլեում՝ ըստ ձեւի ձեւված կամ չձեւած, հատակի ծածկույթներ մանածագործական հիմքով, ըստ ձեւի ձեւված կամ չձեւված | ||
60 | Տրիկոտաժե պաստառներ` մեքենայագործ կամ ձեռագործ | ||
61 | Տրիկոտաժե հագուստի իրեր եւ պարագաներ՝ մեքենայագործ կամ ձեռագործ | ||
62 | Հագուստի իրեր եւ պարագաներ, բացի մեքենայագործ կամ ձեռագործ տրիկոտաժեղենից | ||
63 | Այլ պատրաստի մանածագործական արտադրանք, լրակազմեր, հագուստ եւ մանածագործական արտադրանք՝ նախկինում օգտագործված, լաթեղեն | ||
64 | Կոշկեղեն, զանկապաններ եւ նմանատիպ իրեր, դրանց մասեր | ||
6406 | Կոշիկի մասեր (ներառյալ` կոշկերեսը, ամրացված կամ չամրացված հիմնական միջատակով), հանովի միջատակեր, կրնկամասեր եւ նմանատիպ իրեր, զանկապաններ եւ նմանատիպ իրեր եւ դրանց մասեր | ||
65 | Գլխարկներ եւ դրանց մասեր | ||
66 | Անձրեւային հովանոցներ, արեւապաշտպան հովանոցներ, ձեռնափայտեր, ձեռնափայտ աթոռներ, ճիպոտներ, ձիավարության մտրակներ եւ դրանց մասեր | ||
67 | Մշակված փետուրներ եւ բմբուլ, եւ իրեր՝ փետուրներից կամ բմբուլից, արհեստական ծաղիկներ, մարդու մազերից պատրաստված իրեր | ||
68 | Արտադրանք` քարից, գիպսից, ցեմենտից, ասբեստից, փայլարից կամ նմանատիպ նյութերից | ||
69 | Խեցեգործական արտադրատեսակներ | ||
70 | Ապակի եւ ապակուց պատրաստված արտադրատեսակներ | ||
7004 | Ապակի` ձգված եւ փչված, թերթերով, գլանով, անդրադարձնող, կամ չանդրադարձնող շերտով, բայց չմշակված որեւէ այլ եղանակով | ||
7005 | Ապակի` ջերմահղկված, եւ ապակի` հղկված եւ ողորկված մակերեսով, թերթերով, կլանող, անդրադարձնող կամ չանդրադարձնող շերտով, բայց չմշակված որեւէ այլ եղանակով | ||
7009 | Ապակե հայելիներ` շրջանակների մեջ կամ առանց շրջանակների, ներառյալ` հետին ընթացքի տեսանելիության հայելիները | ||
7010 90 310 7010 90 410 7010 90 430 7010 90 450 7010 90 470 7010 90 510 7010 90 530 7010 90 550 7010 90 570 |
Շշեր` մինչեւ 2,5 լ եւ ավելի նոմինալ ծավալով՝ խմիչքների եւ ըմպելիքների համար՝ անգույն եւ գունավոր ապակուց | ||
7013 | Ճաշի եւ խոհանոցի ապակյա ամանեղեն, հարդարման եւ գրասենյակային ապակյա պարագաներ, ապակյա արտադրանք՝ բնակարանի հարդարման կամ համանման նպատակների համար (բացի 7010 կամ 7018 ապրանքային դիրքերի ապրանքներից) | ||
7016 | Բլոկներ սալարկման համար, շինարարության մեջ օգտագործվող սալեր, աղյուս, սալիկներ եւ այլ ապրանքներ` մամլած կամ ձուլածո ապակուց, ամրանավորված կամ չամրանավորված, ապակյա խորանարդիկներ եւ այլ ոչ մեծ ապակյա ձեւեր` հիմքով կամ առանց հիմքի՝ խճանկարի կամ համանման հարդարային աշխատանքների համար. ապակիներ` ապակյա նկարների համար, եւ համանման ապակիներ` բազմաբջջավոր, կամ փրփրապակի` բլոկների, սալերի, սալիկների, թաղանթանման կամ այլ ձեւերով | ||
7018 | Ապակյա ուլունքներ, մարգարիտին, թանկարժեք կամ կիսաթանկարժեք քարերին նմանակող ապրանքներ եւ համանման արդուզարդեր ապակուց, ապրանքներ` պատրաստված ապակուց բացի բիժուտերիայից, ապակյա աչքեր, բացի պրոթեզից, արձանիկներ եւ զարդարարական այլ առարկաներ ապակուց՝ մշակված զոդալամպով, բացի բիժուտերիայից, ապակուց միկրոգնդիկներ՝ 1մմ-ից ոչ ավելի տրամագծով | ||
71 | Մարգարիտ` բնական կամ աճեցրած, քարեր` թանկարժեք կամ կիսաթանկարժեք, թանկարժեք մետաղներ եւ մետաղներ` երեսապատված թանկարժեք մետաղներով, եւ դրանցից պատրաստված իրեր, զարդեղեն (բիժուտերիա), դրամներ | ||
7101 | Մարգարիտ` բնական կամ աճեցված, մշակված կամ չմշակված, տեսակավորված կամ չտեսակավորված, բայց չշարված, չշրջանակված եւ չամրացված, բնական կամ աճեցրած մարգարիտ՝ տեղափոխման հարմարության համար ժամանակավորապես շարված | ||
7113 | Ոսկերչական իրեր եւ դրանց մասեր` թանկարժեք մետաղներից կամ թանկարժեք մետաղներով երեսապատված մետաղներից | ||
7114 | Ապրանքներ եւ դրանց մասեր` թանկարժեք մետաղներից կամ թանկարժեք մետաղներով երեսապատված մետաղներից՝ ոսկերիչների կամ արծաթագործ վարպետների կողմից պատրաստված | ||
7115 | Թանկարժեք մետաղներից կամ թանկարժեք մետաղներով երեսապատված մետաղներից պատրաստված իրեր՝ այլ | ||
7117 | Զարդեղեն (բիժուտերիա) | ||
7118 | Դրամներ | ||
72 | Սեւ մետաղներ | ||
73 | Արտադրատեսակներ` սեւ մետաղից | ||
7323 | Ճաշի պարագաներ, խոհանոցային կարիքների համար այլ արտադրատեսակներ եւ դրանց մասեր սեւ մետաղներից, սեւ մետաղներից «բուրդ», ճիլոպներ` խոհանոցային ամանեղեն մաքրելու համար, բարձիկներ` մաքրելու եւ ողորկելու համար, ձեռնոցներ եւ համանման իրեր՝ սեւ մետաղներից | ||
74 | Պղինձ եւ արտադրատեսակներ` պղնձից | ||
75 | Նիկել եւ արտադրատեսակներ` նիկելից | ||
76 | Ալյումին եւ արտադրատեսակներ` ալյումինից | ||
7615 | Ճաշի պարագաներ, խոհանոցային կամ այլ ապրանքներ՝ կենցաղային կարիքների համար, եւ դրանց մասերը՝ ալյումինից. ճիլոպներ՝ խոհանոցային ամանեղենը մաքրելու համար, բարձիկներ՝ մաքրելու կամ ողորկելու համար, սանիտարատեխնիկական սարքավորումներ եւ դրանց մասերը՝ ալյումինից | ||
7615 11 000 | Ճիլոպներ՝ խոհանոցային ամանեղենը մաքրելու համար, բարձիկներ՝ մաքրելու կամ ողորկելու համար, ձեռնոցներ եւ նմանատիպ արտադրանք՝ ալյումինից | ||
7615 19 | Ճաշի, խոհանոցային ապրանքներ կամ այլ ապրանքներ` կենցաղային կարիքների համար եւ դրանց մասերը ալյումինից՝ այլ | ||
7615 20 000 | Ալյումինից սանիտարատեխնիկական սարքավորումներ եւ դրանց մասերը | ||
7616 | Ալյումինե այլ արտադրատեսակներ | ||
7616 10 000 | Մեխեր, կոճգամներ, պահունդներ (բացի 8305 ապրանքային դիրքում նշվածներից), պտուտակներ, հեղույսներ, մանեկներ, ներպտուտակվող կեռեր, գամեր, երիթներ, երիթակներ, տափօղակներ եւ համանման արտադրատեսակներ | ||
7616 91 000 | Ալյումինե լարից գործվածք, վանդակաճաղեր, ցանցեր եւ ցանկապատեր | ||
7616 99 | Ալյումինե այլ արտադրատեսակներ՝ այլ | ||
78 | Կապար եւ արտադրատեսակներ` կապարից | ||
79 | Ցինկ եւ արտադրատեսակներ` ցինկից | ||
80 | Անագ եւ արտադրատեսակներ` անագից | ||
81 | Ոչ թանկարժեք այլ մետաղներ, մետաղախեցեղեն եւ ապրանքներ դրանցից | ||
82 | Գործիքներ, հարմարանքներ, դանակների արտադրատեսակներ, գդալներ եւ պատառաքաղներ, դրանց մասեր՝ ոչ թանկարժեք մետաղներից | ||
8215 | Գդալներ, պատառաքաղներ, կիսաններ, քափգիրներ, շերեփներ, բահիկներ` խմորեղենի համար, մկրատներ` ձկան համար, ունելի` շաքարի համար, եւ նմանատիպ խոհանոցային կամ ճաշի սպասքի պարագաներ՝ ոչ թանկարժեք մետաղներից | ||
83 | Ոչ թանկարժեք մետաղներից այլ արտադրատեսակներ | ||
8303 00 | Չհրկիզվող պահարաններ, չհրկիզվող պահարաններ եւ դռներ, փակվող արկղեր` բանկերի պահարաններում արժեքավոր իրերի պահպանման համար, եւ համանման արտադրատեսակներ` զրահապատ եւ ամրացված, պատրաստված ոչ թանկարժեք մետաղից | ||
84 | Միջուկային ռեակտորներ, կաթսաներ, սարքավորումներ եւ մեխանիկական հարմարանքներ, դրանց մասեր | ||
8415 | Կայանքներ օդի որակավորման համար` սարքավորված շարժիչային օդափոխիչով եւ սարքերով՝ օդի ջերմաստիճանը եւ խոնավությունը փոխելու համար, ներառյալ` օդաորակիչները (կոնդիցիոներները), որոնցում խոնավությունն առանձին չի կարգավորվում | ||
8418 | Սառնարաններ, սառցարաններ եւ այլ սառնարանային կամ սառցարանային սարքավորումներ՝ էլեկտրական կամ այլ տեսակի. ջերմային պոմպեր, բացի 8415 ապրանքային դիրքի օդի որակավորման կայանքներից | ||
8443 31 | Մեքենաներ, որոնք կատարում են երկու կամ ավելի գործողություն, ինչպիսիք են տպագրումը, պատճենահանումը կամ ֆաքսիմիլային հաղորդումը, հաշվիչ մեքենային կամ ցանցին միանալու հնարավորություն ունեցող | ||
8443 31 910 | Մեքենաներ, որոնք կատարում են երկու կամ ավելի գործողություն, ինչպիսիք են տպագրումը, պատճենահանումը կամ ֆաքսիմիլային հաղորդումը, հաշվիչ մեքենային կամ ցանցին միանալու հնարավորություն ունեցող, որոնք իրականացնում են պատճենահանումը օրիգինալի տեսագրման միջոցով եւ տպում են պատճենը էլեկտրաստատիկ եղանակով | ||
8443 32 | Այլ տպիչ, պատճենահանող եւ ֆաքսիմիլային սարքեր` միավորված կամ չմիավորված, հաշվիչ մեքենային կամ ցանցին միանալու հնարավորություն ունեցող | ||
8443 32 100 | Տպիչներ | ||
8443 32 200 | Ֆաքսիմիլային սարքեր | ||
8443 39 | Տպիչ, պատճենահանող եւ ֆաքսիմիլային սարքեր` միավորված կամ չմիավորված, այլ | ||
8443 39 210 | Այլ պատճենահանող սարքեր` ներկառուցված օպտիկական համակարգով | ||
8443 99 | Տպագրական մեքենաների, այլ տպիչ սարքերի, պատճենահանող եւ ֆաքսիմիլային սարքերի մասեր եւ պարագաներ, այլ | ||
8443 99 100 | Էլեկտրոնային մոդուլներ | ||
8450 11 | Լվացքի մեքենաներ` կենցաղային կամ լվացքատների համար, ներառյալ` մեքենաները՝ սարքավորված քամիչ հարմարանքով, չոր սպիտակեղենի 10 կգ ոչ ավելի ծավալով, լրիվ ավտոմատացված | ||
8450 12 000 | Լվացքի մեքենաներ` կենցաղային կամ լվացքատների համար, ներկառուցված կենտրոնախույս քամիչ հարմարանքով, չոր սպիտակեղենի 10 կգ ոչ ավելի ծավալով | ||
8450 19 000 | Այլ լվացքի մեքենաներ` կենցաղային կամ լվացքատների համար, չոր սպիտակեղենի 10 կգ ոչ ավելի ծավալով | ||
8472 10 000 | Պատճենահան-բազմացնող մեքենաներ | ||
85 | Էլեկտրական մեքենաներ եւ սարքավորումներ, դրանց մասեր, ձայնագրող եւ ձայնավերարտադրող սարքեր, սարքեր՝ հեռուստատեսային պատկերի եւ ձայնի գրանցման եւ վերարտադրության համար, դրանց մասեր եւ պարագաներ | ||
8501 | Էլեկտրական շարժիչներ եւ գեներատորներ (բացի էլեկտրագեներատորային կայանքներից) | ||
8502 | Էլեկտրագեներատորային կայանքներ եւ պտտվող էլեկտրական կերպափոխիչներ | ||
8503 00 | Մասեր՝ նախատեսված բացառապես կամ հիմնականում 8501 կամ 8502 ապրանքային դիրքերի մեքենաների համար | ||
8504 | Էլեկտրական տրանսֆորմատորներ, ստատիկ էլեկտրական կերպափոխիչներ (օրինակ` ուղղիչներ), ինդուկտիվ կոճեր եւ դրոսելներ | ||
8505 | Էլեկտրամագնիսներ, հաստատուն մագնիսներ եւ արտադրատեսակներ՝ նախատեսված մագնիսացումից հետո հաստատուն մագնիսների վերափոխման համար, էլեկտրամագնիսային կամ հաստատուն մագնիսներով կապիչներ, սեղմակներ, պրկիչներ եւ համանման ֆիքսող հարմարանքներ, էլեկտրամագնիսական կցորդիչներ, օղագոտիներ եւ արգելակներ, էլեկտրամագնիսային վերհան գլխիկներ | ||
8511 | Էլեկտրասարքավորումներ ներքին այրման շարժիչների վառման կամ գործարկման համար` կայծից կամ վառելիքային խառնուրդի սեղմումից բոցավառումով (օրինակ` մագնիտո, վառքի կոճեր, վառքի մոմեր, շիկացման մոմեր, գործարկիչներ), գեներատորներ (օրինակ՝ հաստատուն եւ փոփոխական հոսանքի) եւ ընդհատիչներ՝ այդպիսի շարժիչների հետ օգտագործվող | ||
8515 | Մեքենաներ եւ ապարատներ էլեկտրական (այդ թվում՝ գազի էլեկտրական տաքացումով), լազերային կամ այլ լուսային կամ ֆոտոնային, գերձայնային, էլեկտրոնաճառագայթային, մագնիսաիմպուլսային կամ պլազմաաղեղային ցածր ջերմաստիճանային զոդման, բարձր ջերմաստիճանային զոդման կամ եռակցման համար՝ անկախ կտրման գործողություն կատարելու դրանց հնարավորությունից, էլեկտրական մեքենաներ եւ ապարատներ՝ մետաղների կամ մետաղակերամիկայի տաք փոշեպատման համար | ||
8516 21 000 | Տարածության եւ բնահողի էլեկտրական տաքացման ջերմակուտակիչ ռադիատորներ | ||
8516 29 | Այլ էլեկտրասարքեր՝ տարածության եւ բնահողի տաքացման համար | ||
8517 11 000 | Անհաղորդալարային լսափողով հեռախոսային ապարատներ` հաղորդալարային կապի համար | ||
8517 12 000 | Հեռախոսային ապարատներ` բջջային կապի ցանցի եւ ոչ լարային կապի այլ ցանցերի համար | ||
8517 61 000 | Բազային կայաններ` ձայնի, պատկերի կամ այլ տվյալների հաղորդման կամ ընդունման համար, ներառյալ` լարային եւ ոչ լարային կապի ցանցերի` այլ | ||
8517 62 000 | Մեքենաներ` ձայնի, պատկերի կամ այլ տվյալների ընդունման, փոխակերպման եւ հաղորդման կամ վերականգնման համար, ներառյալ` կոմուտացիոն սարքերը եւ մարշրուտիզատորները | ||
8517 69 100 | Տեսախոսներ | ||
8517 69 200 | Տնային խոսափողեր | ||
8517 69 310 | Դյուրակիր ընդունիչներ` կանչի ազդանշաններ կամ փեյջինգային հաղորդագրություն ընդունելու համար | ||
8517 69 900 | Այլ սարքեր` ձայնի, պատկերի եւ այլ տվյալների հաղորդման կամ ընդունման համար, ներառյալ` լարային կամ ոչ լարային կապի ցանցերի | ||
8517 70 110 | Ալեհավաքներ` ռադիոհեռագրային կամ ռադիոհեռախոսային սարքերի համար | ||
8517 70 900 | 8517 ապրանքային դիրքի սարքավորումների մասեր, այլ | ||
8518 10 300 | Միկրոֆոններ, որոնք ունեն 300 հերցից մինչեւ 3.4 կիլոհերց հաճախականության շերտագիծ, 10 մմ տրամագիծ եւ 3 մմ ոչ ավելի բարձրություն՝ հեռահաղորդակցության համար օգտագործվող | ||
8518 29 300 | Բարձրախոսներ` 300 հերցից մինչեւ 3.4 կիլոհերց հաճախականության շերտագիծ եւ 50 մմ ոչ ավելի տրամագիծ ունեցող՝ հեռահաղորդակցության համար օգտագործվող | ||
8518 30 200 | Հեռախոսային հաղորդալարային լսափողեր | ||
8519 50 000 | Հեռախոսային ինքնապատասխանիչներ | ||
8522 90 400 | Հեռախոսային ինքնապատասխանիչների էլեկտրոնային մոդուլներ | ||
8523 29 100 | Մագնիսական ժապավեններ եւ սկավառակներ` չգրառված | ||
8523 29 210 | Մագնիսական ժապավեններ եւ սկավառակներ՝ ձայնից եւ պատկերից զատ երեւույթների վերարտադրության համար | ||
8523 29 290 | Այլ մագնիսական ժապավեններ, մագնիսական սկավառակներ` չգրառված | ||
8523 29 900 | Այլ մագնիսական կրիչներ | ||
8523 40 110 | Սկավառակներ չգրառված` լազերային հաշվողական համակարգերի համար 900 մեգաբայթից ավելի, բայց18 գիգաբայթից ոչ ավելի ծավալով գրանցման համար, բացի մաքրվողներից | ||
8523 40 120 | Սկավառակներ չգրառված` լազերային հաշվողական համակարգերի համար մինչեւ 900 մեգաբայթ ծավալով գրանցման համար, բացի մաքրվողներից | ||
8523 40 130 | Օպտիկական կրիչներ` չգրառված, այլ | ||
8523 40 200 | Սկավառակներ կարդացող` լազերային համակարգերի համար՝ ձայնից եւ պատկերից տարբերվող երեւույթների վերարտադրման համար, այլ | ||
8523 40 400 | Սկավառակներ` լազերային կարդացող համակարգերի համար` մեքենայական ընթերցման համար մատչելի երկհամակարգ տեսքով գրառված հրահանգների, տվյալների, ձայնի եւ պատկերների վերարտադրման համար, որոնց հնարավոր է մանիպուլացնել, կամ որոնք համակարգչի միջոցով ապահովվող ինտերակտիվ կապի միջոցով կարող են մատչելի լինել օգտվողի համար | ||
8523 40 700 | Օպտիկական կրիչներ` ձայնից կամ պատկերից տարբերվող երեւույթների վերարտադրման համար, այլ | ||
8523 51 100 | Էներգիայից անկախ տվյալների պահպանման կիսահաղորդչային կրիչներ` պինդ մարմնից` չգրառված | ||
8523 51 700 | Էներգիայից անկախ տվյալների պահպանման այլ կիսահաղորդչային կրիչներ` պինդ մարմնից` ձայնից եւ պատկերից տարբերվող երեւույթների վերարտադրման համար, չգրառված | ||
8523 52 | Կիսահաղորդչային կրիչներ` «ինտելեկտուալ քարտեր» | ||
8523 59 100 | Կիսահաղորդչային կրիչներ` չգրառված, այլ | ||
8523 59 910 | Կիսահաղորդչային կրիչներ` ձայնից եւ պատկերից տարբերվող երեւույթների վերարտադրման համար` չգրառված, այլ | ||
8523 80 100 | Այլ կրիչներ` ձայնի կամ այլ երեւույթների տվյալների պահպանման համար, բացի 37 խմբում ընդգրկվածներից, չգրառված | ||
8523 80 910 | Այլ կրիչներ` ձայնի կամ այլ երեւույթների տվյալների պահպանման համար, բացի 37 խմբում ընդգրկվածներից, ձայնից կամ պատկերից տարբերվող երեւույթների վերարտադրման համար, գրառված | ||
8523 80 950 | Այլ կրիչներ՝ մեքենայական ընթերցման համար մատչելի երկհամակարգ տեսքով գրառված հրահանգների, տվյալների, ձայնի եւ պատկերների վերարտադրման համար, որոնց հնարավոր է մանիպուլացնել, կամ որոնք համակարգչի միջոցով ապահովվող ինտերակտիվ կապի միջոցով կարող են մատչելի լինել օգտվողի համար | ||
8525 50 000 | Ռադիոհաղորդման կամ հեռուստատեսության հաղորդիչ սարքեր | ||
8525 60 000 | Ռադիոհաղորդման կամ հեռուստատեսության հաղորդող ապարատներ` իր մեջ ընդունող սարք ընդգրկող | ||
8525 80 110 | Հեռուստախցիկներ` երեք եւ ավելի հաղորդող ընկալուչներով | ||
8525 80 190 | Հեռուստախցիկներ, այլ | ||
8525 80 300 | Թվային տեսախցիկներ | ||
8525 80 910 | Ձայնագրող տեսախցիկներ, որոնք ընդունակ են գրանցել միայն հեռուստատեսային խցիկից ստացված ձայնը եւ պատկերը | ||
8525 80 990 | Ձայնագրող տեսախցիկներ, այլ | ||
8526 | Ռադիոլոկացիոն, ռադիոնավագնացային ապարատուրա եւ հեռակառավարման ռադիոապարատուրա | ||
8528 51 000 | Մոնիտորներ այլ, օգտագործվող միայն կամ գլխավորապես 8471 ապրանքային դիրքի հաշվողական համակարգերում | ||
8528 69 050 | Այլ պրոեկտորներ, հարթ էկրանի օգնությամբ աշխատող` ընդունակ պատկերելու հաշվիչ մեքենայից ստացված թվային տվյալները | ||
8528 71 200 | Տեսաթյուներների մոդուլներ` հաշվիչ մեքենաներում տեղադրելու համար | ||
8528 73 000 | Այլ հեռուստատեսային կապի ընդունիչ սարքավորումներ, սեւ գիծ, սպիտակ կամ մոնոքրոմ պատկերի համար, իրենց կազմում լայնահեռարձակման ռադիոընդունիչ կամ ձայն կամ պատկեր գրող սարքավորում ներառող կամ չներառող | ||
8529 90 450 | 8525 80 300 ապրանքային ենթաենթադիրքում դասակարգվող սարքերի մասեր, այլ | ||
8529 90 490 | 8525 60 000, 8528 41 000, 8528 51 000, 8528 61 000 ենթաենթադիրքերում դասակարգվող սարքերի մասեր` այլ | ||
8530 | Էլեկտրաազդանշանային սարքավորումներ` անվտանգությունն ապահովելու եւ (կամ) երկաթուղում, տրամվայի ուղիներում, ավտոմոբիլային ճանապարհներում, ներքին ջրային ուղիներում, կայանահրապարակներում, նավահանգստային կառույցներում կամ օդանավակայաններում երթեւեկության կառավարման համար (բացի 8608 ապրանքային դիրքի սարքավորումներից) | ||
8531 | Էլեկտրասարքավորումներ ձայնա կամ տեսաազդանշանային (օրինակ՝ զանգեր, շչակներ, ինդիկատորային վահանակներ, պահակային ազդանշանային սարքեր կամ սարքեր հրդեհային ազդանշան տալու համար), բացի 8512 կամ 8530 ապրանքային դիրքերի սարքավորումներից | ||
8532 | Էլեկտրական կոնդենսատորներ՝ հաստատուն, փոփոխական կամ ենթալարվող | ||
8533 | Էլեկտրական ռեզիստորներ (ներառյալ` ռեոստատները եւ պոտենցիոմետրերը), բացի տաքացնող էլեմենտներից | ||
8534 00 | Տպասխեմաներ | ||
8535 | Էլեկտրական ապարատուրա՝ կոմուտացիայի կամ էլեկտրական շղթաների պահպանության կամ էլեկտրական շղթաներին միացնելու համար, կամ էլեկտրական շղթաներում (օրինակ՝ անջատիչներ, փոխարկիչներ, ընդհատիչներ, հալվող ապահովիչներ, շանթարգելներ, լարման սահմանափակիչներ, լարման ցատկերի մարիչներ, միացնող տուփեր, հոսանքի ընդունիչներ, հոսանքահաններ)` 1000 Վ ավելի լարման համար | ||
8536 | Էլեկտրական ապարատուրա՝ կոմուտացիայի կամ էլեկտրական շղթաների պաշպանության համար, կամ էլեկտրական շղթաներին կամ էլեկտրական շղթաներում միացումների համար (օրինակ՝ անջատիչներ, փոխանջատիչներ, ընդհատիչներ, ռելեներ, հալվող ապահովիչներ, տատանումների մարիչներ, խրոցակային եղանիկներ եւ վարդակներ, էլեկտրալամպերի համար կոթառներ, միացման տուփեր)՝ 1000 Վ-ից ոչ ավելի լարման համար | ||
8537 | Պուլտեր, վահանակներ, բարձակներ, սեղաններ, բաշխիչ վահաններ եւ այլ հիմքեր էլեկտրական ապարատների համար այլ սարքավորված երկու կամ ավելի 8535 կամ 8536 ապրանքային դիրքի սարքերով՝ էլեկտրական հոսանքի ղեկավարման կամ բաշխման համար, այդ թվում` իրենց մեջ ընդգրկվող 90 խմբի սարքեր կամ հարմարանքներ եւ թվային ղեկավարման ապարատներ, բացի 8517 ապրանքային դիրքի կոմուտացիոն սարքերի | ||
8538 | Մասեր՝ նախատեսված բացառապես կամ հիմնականում 8535, 8536 կամ 8537 ապրանքային դիրքում նշված ապարատուրայի համար | ||
8541 | Դիոդներ, տրանզիստորներ եւ համանման կիսահաղորդչային սարքեր, լուսազգայուն կիսահաղորդչային սարքեր, ներառյալ` լուսագալվանական տարրերը՝ հավաքված կամ չհավաքված որպես մոդուլ, ներկառուցված կամ չներկառուցված վահանի վրա, լուսարձակող դիոդներ. պյեզոէլեկտրական բյուրեղներ հավաքված | ||
8542 | Էլեկտրոնային ինտեգրալ եւ միկրոհավաքված սխեմաներ | ||
8543 70 | Այլ մեքենաներ եւ սարքեր`անհատական ֆունկցիաներ ունեցող, տվյալ խմբի այլ տեղում չհիշատակված | ||
8543 90 000 | Տվյալ ապրանքային խմբում չներառված եւ չհիշատակված անհատական ֆունկցիաներ ունեցող էլեկտրական մեքենաների եւ սարքերի մասեր | ||
8544 | Հաղորդալարեր` մեկուսացված (ներառյալ` արծնապատվածները կամ անոդավորվածները), մալուխներ (ներառյալ` համառանցքայինը) եւ այլ մեկուսացված էլեկտրական հաղորդիչներ՝ միացնող հարմարանքներով կամ առանց դրանց, մալուխներ թելքաօպտիկական` կազմված անհատական պատյաններով թելքերից՝ անկախ նրանից հավաքված են, թե ոչ էլեկտրահաղորդիչների կամ միացնող հարմարանքների հետ | ||
8545 | Ածխային էլեկտրոդներ, ածխային խոզանակներ, ածուխներ՝ լամպերի կամ մարտկոցների համար, եւ այլ իրեր՝ գրաֆիտից կամ ածխածնի այլ տեսակներից՝ մետաղի հետ կամ առանց մետաղի, էլեկտրատեխնիկայում կիրառվող | ||
8546 | Էլեկտրական մեկուսիչներ՝ ցանկացած նյութերից | ||
8547 | Ամրաններ մեկուսացնող՝ էլեկտրական մեքենաների համար, հարմարանքներ կամ սարքավորումներ, պատրաստված ամբողջովին մեկուսացնող նյութերից, հաշվի չառած որոշ մետաղական բաղադրիչները (օրինակ` պարուրակային կոթառները), բացառապես հավաքման նպատակով ներկառուցված ֆորմավորման ժամանակ, բացի 8546 ապրանքային դիրքի մեկուսիչներից, փողրակներ լարանցման եւ դրանց միացումների մասեր, ոչ թանկարժեք մետաղներից, երեսպատված մեկուսացնող նյութով | ||
8548 | Ջարդոն եւ թափոն առաջնային էլեմենտների, սկզբնական մարտկոցների եւ էլեկտրական կուտակիչների (ակումուլյատորների), աշխատած եւ սպառված առաջնային էլեմենտներ, սկզբնական մարտկոցներ, էլեկտրական կուտակիչներ (ակումուլյատորներ), սարքավորումների եւ ապարատուրաների էլեկտրական մասեր, տվյալ խմբի այլ տեղում չնշված կամ չներառնված | ||
86 | Երկաթգծի լոկոմոտիվներ կամ տրամվայի շարժիչավոր վագոններ, շարժակազմ եւ դրանց մասեր, երկաթգծի կամ տրամվայների ուղեգծային սարքավորումներ եւ սարքեր եւ դրանց մասեր, բոլոր տեսակի մեխանիկական (ներառյալ` էլեկտրամեխանիկական) ազդանշանային սարքավորումներ | 0 |
|
87 | Ցամաքային տրանսպորտային միջոցներ, բացի գնացքների եւ տրամվայների շարժակազմերից, եւ դրանց մասեր ու պարագաներ | ||
8701 | Տրակտորներ (բացի 8709 ապրանքային դիրքի տրակտորներից) | ||
8702 | Շարժիչային տրանսպորտային միջոցներ՝ նախատեսված 10 եւ ավելի մարդկանց, ներառյալ` վարորդը, տեղափոխման համար | ||
8704 | Շարժիչային տրանսպորտային միջոցներ` բեռները տեղափոխելու համար | ||
8705 | Շարժիչային տրանսպորտային միջոցներ, հատուկ նշանակության, բացի ուղեւորների կամ բեռների տեղափոխման համար օգտագործվողներից (օրինակ՝ բեռնատար ավտոմեքենաներ՝ վթարային նորոգման համար, ավտոամբարձիչներ, հրշեջ տրանսպորտային միջոցներ, ավտոբետոնախառնիչներ, ճանապարհները մաքրող, ջրող ավտոմեքենաներ, ավտոարհեստանոցներ, ռենտգենյան կայանքներով ավտոմեքենաներ) | ||
8708 99 | 87018705 ապրանքային դիրքերի շարժիչավոր տրանսպորտային միջոցների մասեր, պարագաներ՝ այլ | ||
8709 | Արդյունաբերական նշանակության տրանսպորտային միջոցներ, ինքնագնացներ, չսարքավորված վերամբարձ կամ բեռնող հարմարանքներով` օգտագործվող գործարաններում, պահեստներում, նավահանգիստներում եւ օդանավակայաններում՝ կարճ տարածություններում բեռների փոխադրման համար, երկաթուղային կայարանների հարթակներում օգտագործվող տրակտորներ, վերոհիշյալ տրանսպորտային միջոցների մասեր | ||
8710 00 000 | Տանկեր եւ այլ մարտական ինքնագնաց զրահապատ տրանսպորտային միջոցներ, սպառազինությամբ կամ առանց սպառազինության եւ դրանց մասեր | ||
8713 | Շարժվելու անընդունակ մարդկանց համար սայլակներ, սարքավորված կամ չսարքավորված շարժիչով կամ տեղափոխման համար այլ մեխանիկական սարքերով | ||
8714 | Մասեր եւ պարագաներ 8711-8713 ապրանքային դիրքերում դասակարգվող տրանսպորտային միջոցների համար | ||
88 | Թռչող ապարատներ, տիեզերական ապարատներ եւ դրանց մասեր | ||
89 | Նավեր, նավակներ եւ լողարկող կառուցվածքներ | ||
90 | Գործիքներ եւ սարքեր օպտիկական, լուսանկարչական, կինեմատոգրաֆիական, չափիչ, հսկիչ, ճշգրիտ, բժշկական կամ վիրաբուժական, դրանց մասեր եւ պարագաներ | ||
9006 | Ֆոտոխցիկներ (բացի կինոխցիկներից), լուսաբռնկիչներ եւ լամպ-բռնկիչներ, բացի 8539 ապրանքային դիրքի գազապարպման լամպերից | ||
9006 10 000 | Նկարող սարքեր՝ օգտագործվող դիմակներ կամ ֆոտոձեւանմուշներ պատրաստելու համար | ||
9006 99 000 | Ֆոտոխցիկների, ֆոտոբռնկիչների եւ լամպ բռնկիչների մասեր եւ պարագաներ՝ այլ | ||
91 | Ժամացույցներ եւ դրանց մասեր | 0 |
|
9108-9112, 9114 | Ժամացույցների մասեր | ||
92 | Երաժշտական գործիքներ եւ դրանց բնամասեր եւ պարագաներ | ||
93 | Զենք եւ զինամթերք, դրանց մասեր եւ պարագաներ | ||
94 | Կահույք, անկողնային պարագաներ, ներքնակներ, ներքնակի հիմնամասեր, բազմոցի բարձիկներ եւ կահույքի նմանատիպ լցոնված պարագաներ, այլ տեղում չհիշատակված կամ չներառված, լուսային ցուցանակներ, լուսային տախտակներ անունով կամ անվանումով կամ հասցեով եւ նմանատիպ արտադրատեսակներ, հավաքովի շինարարական կառուցվածքներ | ||
9402 | Կահույք` բժշկական, վիրաբուժական, ատամնաբուժական կամ անասնաբուժական (օրինակ՝ վիրաբուժական սեղաններ, սեղաններ զննման համար, հիվանդանոցային մահճակալներ` մեխանիկական պարագաներով, ատամնաբուժական բազկաթոռներ), բազկաթոռներ պարագաներով՝ պտտման եւ միաժամանակ թեքման եւ բարձրացման համար, վերոհիշյալ արտադրատեսակների մասեր | ||
9406 00 | Հավաքովի շինարարական կառուցվածքներ | ||
95 | Խաղալիքներ, խաղեր եւ սպորտային մարզագույք, դրանց մասեր եւ պարագաներ | ||
9504 | Ապրանքներ զվարճանքների համար, սեղանի կամ սենյակային խաղեր, ներառյալ` սեղանները «Պինբոլ» խաղալու համար, բիլիարդ, խաղի հատուկ սեղաններ խաղատների համար եւ ավտոմատացված սարքավորումներ կեգելբանի համար | ||
9506 | Մարզագույք եւ սարքավորումներ՝ ընդհանուր ֆիզկուլտուրայով, մարմնամարզությամբ, թեթեւ ատլետիկայով, սպորտի այլ ձեւերով (ներառյալ` սեղանի թենիսը) զբաղվելու կամ բացօթյա խաղերի համար՝ տվյալ խմբի այլ տեղերում չնշված կամ չներառված, լողավազաններ եւ ավազաններ` երեխաների համար | ||
9508 | Կարուսելներ, ճոճանակներ, հրաձգարաններ եւ այլ ատրակցիոններ, շարժական կրկեսներ եւ շարժական գազանանոցներ, շարժական թատրոններ | ||
96 | Տարբեր պատրաստի իրեր | ||
97 | Արվեստի գործեր, հավաքածու կազմելու առարկաներ, հնաոճ իրեր |
2. Եթե սույն հոդվածի 1-ին կետով տվյալ ենթախմբին դասվող ապրանքատեսակի համար սահմանված է մաքսատուրքի այլ դրույքաչափ, քան ապրանքների այն խմբի համար, որին դասվում է այդ ենթախումբը, ապա, անկախ այդ խմբի համար սահմանված դրույքաչափից, կիրառվում է ապրանքների տվյալ ենթախմբի համար սահմանված դրույքաչափը:
3. Մաքսային գործի իրականացման նպատակներով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների դասակարգման համար օգտագործվում է «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկը» (ԱՏԳԱԱ):
4. Անկախ սույն հոդվածի 1-ին կետում սահմանված մաքսատուրքի դրույքաչափերից` 2203, 2204, 220410, 2205, 2206, 2207, 220820, 220830, 220840, 220850, 220860, 220870, 220890 ծածկագրերին դասվող ապրանքների համար մաքսատուրքը վճարվում է հետեւյալ յուրահատուկ դրույքաչափերով`
2203 00 | Գարեջուր ածիկային | |||
2204 | Գինի խաղողի՝ բնական, ներառյալ՝ թնդեցվածները, խաղողի քաղցու, բացի 2009 ապրանքային դիրքում նշվածից | |||
2204 10 | Գինիներ փրփրուն | |||
2205 | Վերմուտ եւ խաղողի այլ բնական գինիներ` բուսական կամ անուշահոտ նյութերի հավելումով | |||
2206 00 | Խմորման ենթարկված այլ ըմպելիքներ (օրինակ՝ սիդր, պերրի կամ տանձի սիդր, մեղրաըմպելիք), խառնուրդներ` խմորման ենթարկված ըմպելիքներից եւ խմորման ենթարկված ըմպելիքների ու ոչ ալկոհոլային ըմպելիքների խառնուրդներ | |||
2207 | Էթիլային սպիրտ՝ չբնափոխված 80 ծավ.% կամ ավելի սպիրտի խտությամբ, էթիլային սպիրտ եւ այլ սպիրտներ` բնափոխված ցանկացած խտության | |||
2208 | Էթիլային սպիրտ՝ չբնափոխված 80 ծավ.% պակաս սպիրտի խտությամբ, սպիրտային թուրմեր, լիկյորներ եւ սպիրտային այլ խմիչքներ, այդ թվում՝ | |||
2208 20 | սպիրտային թուրմեր` ստացված խաղողի գինու կամ խաղողի մզվածքի թորման արդյունքում | |||
2208 30 | վիսկի | |||
2208 40 | ռոմ եւ տաֆֆա | |||
2208 50 | ջին եւ գինու թրմօղի | |||
2208 60 | օղի | |||
2208 70 | լիկյորներ | |||
2208 90 | այլ սպիրտային խմիչքներ |
5. Անկախ սույն հոդվածի 1-ին կետով սահմանված մաքսատուրքի դրույքաչափերից` 1701 11 (եղեգնից շաքար-հումք առանց բուրահաղորդող ու ներկող հավելումների) ծածկագրին դասվող ապրանքների համար մաքսատուրքը հաշվարկվում է 0 տոկոս դրույքաչափով, եթե նշված ծածկագրին դասվող ապրանքները ներմուծվում են շաքարի արտադրության համար` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:
Հոդված 10. Օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ի» ենթակետով.
«ի) «սեփականության իրավունքից հրաժարում` հօգուտ պետության» ռեժիմով բաց թողնվող ապրանքները»:
Հոդված 11. Օրենսգրքի 105-րդ հոդվածում`
ա) 2-րդ կետը «փոստային» բառից հետո լրացնել «կամ սուրհանդակային» բառերով.
բ) 6-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ երրորդ եւ չորրորդ պարբերություններով`
«Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձինք են համարվում Հայաստանի Հանրապետության տարածքից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով այլ պետություն մշտական բնակության մեկնած` Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայրի հաշվառումից դուրս եկած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում նախկինում մշտական բնակության վայր չունեցած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք Հայաստանի Հանրապետություն ժամանելուց հետո «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում հաշվառվում են որպես մշտական բնակիչ եւ մաքսային մարմիններին են ներկայացնում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու փաստը հաստատող փաստաթուղթը` ֆիզիկական անձի մշտական բնակության վայրի նշումով անձնագիրը (կամ դրան փոխարինող այլ փաստաթուղթը):
Ընդ որում, Հայաստանի Հանրապետության տարածքից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով այլ պետություն մշտական բնակության մեկնած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները մշտական բնակության նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանելիս մաքսային մարմիններին պետք է ներկայացնեն նաեւ «Բնակչության պետական ռեգիստրի մասին» եւ «Հյուպատոսական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան` օտարերկրյա պետություններում մշտապես բնակվելու փաստը հաստատող փաստաթուղթը` քաղաքացու անձնագիրը` օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության հյուպատոսական ծառայության «Վերցված է հյուպատոսական հաշվառման մշտական բնակության համար» դրոշմով, եւ (կամ) օտարերկրյա պետության պետական լիազոր մարմնի կողմից տրված մշտական բնակության փաստը հավաստող տեղեկանք, որի իսկության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից տրվել է դրական եզրակացություն:»:
Հոդված 12. Ուժը կորցրած ճանաչել օրենսգրքի 112-րդ հոդվածը:
Հոդված 13. Օրենսգրքի 116-րդ հոդվածում «պարտավոր են ներկա լինել մաքսային ձեւակերպմանը» բառերը փոխարինել «իրավունք ունեն ներկա լինելու մաքսային ձեւակերպմանը, իսկ սույն օրենսգրքի 145-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքում պարտավոր են ներկա լինել մաքսային ձեւակերպման առանձին գործողություններին» բառերով:
Հոդված 14. Օրենսգրքի 123-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«Հոդված 123. Մաքսային հսկողության տակ գտնվող ապրանքների եւ տրանսպորտային միջոցների պատասխանատու պահպանությունը
1. Սույն օրենսգրքի համաձայն` մաքսային հսկողության տակ գտնվող ապրանքներն ու տրանսպորտային միջոցներն ապրանքներ տեղափոխող անձի կողմից կարող են հանձնվել մաքսային մարմինների պատասխանատու պահպանությանը:
2. Մաքսային մարմինների պատասխանատու պահպանությանը հանձնված ապրանքների եւ տրանսպորտային միջոցների հետ կապված` Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրության համաձայն ապրանքներ տեղափոխող անձի կամ հայտարարատուի ստանձնած ժամկետային պարտավորությունների կատարման ժամկետը պատասխանատու պահպանության ընթացքում կասեցվում է:
3. Պատասխանատու պահպանության ընթացքում արգելվում է ապրանքների եւ տրանսպորտային միջոցների օգտագործումը:»:
Հոդված 15. Օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «գ» եւ «դ» ենթակետերով.
«գ) սույն օրենսգրքի 971 -րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պետք է վճարվեն մաքսային վճարների գծով նախկինում կիրառված արտոնությունների հետեւանքով չհաշվարկված եւ (կամ) չվճարված մաքսային վճարները.
դ) դրանք ենթակա են հայտարարագրման` սույն օրենսգրքի 135-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն»:
Հոդված 16. Օրենսգրքի 139-րդ հոդվածում`
ա) «գ» ենթակետի «Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանման պահը» բառերը փոխարինել «այլ մաքսային ռեժիմով բացթողման պահը» բառերով.
բ) «դ» ենթակետի «Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծման պահը» բառերը փոխարինել «այլ մաքսային ռեժիմով բացթողման պահը» բառերով.
գ) «ը» ենթակետը «իրացումը» բառից հետո լրացնել «կամ այլ մաքսային ռեժիմով բացթողման պահը» բառերով:
Հոդված 17. Օրենսգրքի 147-րդ հոդվածում`
ա) 2-րդ կետը «գրավոր որոշումը» բառերից հետո լրացնել «նրան ծանոթացնել քննության ընթացքում իր իրավունքներին ու պարտականություններին եւ» բառերով.
բ) 3-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով` «Քննման ընթացքում չի թույլատրվում կատարել անձի կյանքի եւ առողջության համար վտանգավոր գործողություններ:».
գ) ուժը կորցրած ճանաչել հոդվածի 5-րդ կետը:
Հոդված 18. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1471 -րդ հոդվածով`
«Հոդված 1471 . Անձի քննման մեթոդիկան
1. Մաքսային հսկողություն իրականացնելիս անձի քննմանը պետք է դիմել միայն այն դեպքում, երբ հնարավոր չէ այլ մեթոդներով կանխել մաքսանենգությունը կամ մաքսային կանոնների խախտումը:
2. Անձի քննումն իրականացվում է սույն օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին կետում նշված գրավոր որոշման հիման վրա, որում նշվում են անձին քննման ենթարկելու հիմքերը եւ, թե հատկապես ինչ առարկաներ հայտնաբերելու համար է կատարվում այն:
3. Եթե ֆիզիկական անձը հրաժարվում է կամավոր հանձնել հայտարարագրման ենթակա, սակայն` չհայտարարագրված ապրանքները կամ առարկաները կամ դրանք հանձնելուց հետո մաքսատան կամ մաքսային կետի պաշտոնատար անձը կասկածում է, որ ֆիզիկական անձն ամբողջությամբ չի հանձնել հայտարարագրման ենթակա, սակայն չհայտարարագրված ապրանքները կամ առարկաները, ապա սկսվում է անձի քննման գործողությունը, որի ընթացքում քննումն իրականացնողը կարող է կատարել անձնական խուզարկություն եւ վերցնել քննման ենթարկվող անձի հագուստի մեջ, իրերում կամ մարմնի վրա գտնվող առարկաները եւ փաստաթղթերը, որոնք գործով կարող են ունենալ ապացուցողական նշանակություն:
4. Անձին քննման ենթարկելու մասին արձանագրությունն ընթերցվում է քննման գործողությանը մասնակցող անձանց համար: Մասնակիցների նշած արձանագրության վերաբերյալ դիտողություններ կամ լրացումներ լինելու դեպքում դրանք մտցվում են արձանագրության մեջ:
Արձանագրությունն ստորագրում են այն կազմող պաշտոնատար անձը, քննվող ֆիզիկական անձը, ընթերակաները եւ մյուս մասնակիցները (բուժաշխատողը, անչափահասի կամ անգործունակ անձի օրինական ներկայացուցիչը):
Եթե քննվող անձը հրաժարվում է արձանագրությունն ստորագրելուց, ապա դրա մասին համապատասխան նշում է կատարվում արձանագրության մեջ:
5. Եթե քննվողը գտնում է, որ խախտվել են իր իրավունքները, ապա կարող է բողոքարկել օրենքով սահմանված կարգով:
6. Եթե քննվող անձը ֆիզիկական արատի կամ անգրագիտության պատճառով չի կարողանում ստորագրել արձանագրությունը, ապա այդ մասին համապատասխան նշում է կատարվում արձանագրության մեջ: Եթե քննվող անձն անգրագետ է, ապա հրավիրվում է կողմնակի ֆիզիկական անձ, որը կարդում է այդ արձանագրությունը եւ ստորագրում:
7. Եթե քննվողի մոտ հայտնաբերվում են մաքսանենգության առարկաներ կամ այնպիսի առարկաներ, որոնք մաքսային կանոնների խախտման օբյեկտներ են կամ արգելված են Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրման համար, ապա որպեսզի հետագայում դրանք իրեղեն ապացույցի նշանակություն ստանան, մանրամասն պետք է նկարագրվեն, փաթեթավորվեն եւ կնքվեն՝ առարկան փոխելու, առանձնահատկությունները եւ հատկանիշները փոփոխելու հնարավորությունը բացառելու համար:
8. Անձին քննման ենթարկելու ընթացքում հայտնաբերված կամ կամավոր հանձնված ապրանքների, առարկաների կամ իրերի նկարագրության, փաթեթավորման եւ կնքման համար կազմվում է առանձին արձանագրություն, որը կցվում է անձին քննման ենթարկելու մասին արձանագրությանը: Սույն մասում նշված արձանագրությունը կազմվում է 3 օրինակից, որից մեկը հանձնվում է քննվող քաղաքացուն:
9. Հայտնաբերված առարկաները կամ իրերը կցվում են անձին քննման ենթարկելու մասին արձանագրությանը եւ ուղարկվում հետաքննիչին:
10. Եթե քննվող անձի մոտ չեն հայտնաբերվում չհայտարարագրված կամ օրենքով սահմանված կարգով արգելված առարկաներ, ապա քննություն կատարող պաշտոնատար անձը ներողություն է խնդրում, եւ օրենքով սահմանված կարգով հատուցվում է քննման հետեւանքով քաղաքացուն պատճառված վնասը:
11. Սույն հոդվածի 2-րդ կետում նշված որոշման, ինչպես նաեւ 4-րդ եւ 8-րդ կետերում նշված արձանագրությունների ձեւերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 19. Օրենսգրքի 1501 -րդ հոդվածի 4-րդ կետի վերջին պարբերությունում «հետառաքումային» բառը փոխարինել «հետբացթողումային» բառով:
Հոդված 20. Օրենսգրքի 155-րդ հոդվածից հանել «Հայաստանի Հանրապետության արժույթի, Հայաստանի Հանրապետության արժույթով արտահայտված» բառերը:
Հոդված 21.
Օրենսգրքի 166-րդ հոդվածի «գ» ենթակետը «ըստ ԱՏԳ ԱԱ-ի» բառերից հետո լրացնել «կամ ըստ արտահանման երկրում կիրառվող ապրանքների մաքսային դասակարգչի» բառերով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
28.03.2007
ՀՕ-125