Armenian      
Առեւտրի եւ ծառայությունների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 27.02.2007
Հոդված 1. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (24 նոյեմբերի 2004 թվականի, ՀՕ-134-Ն)  2-րդ հոդվածում`

 ա)  «աշխատող» հասկացությանը վերաբերող պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.

բ) տասներորդ  պարբերությունը  շարադրել հետեւյալ  խմբագրությամբ՝

«հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի    մանրածախ առեւտրի կետ՝ օրենսդրությամբ սահմանված կարգով հատկացված  վայրերում քաղաքաշինական եւ տեխնիկական անվտանգության նորմերին համապատասխան կառուցված` հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի վաճառքի  օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման մշտակա (ստացիոնար)  կայան.».

գ) վերոհիշյալ պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններ՝

«շրջիկ առեւտուր`  առեւտրի օբյեկտներից դուրս` շրջիկ առեւտրի կետերի միջոցով   իրականացվող վաճառք.

շրջածախ առեւտուր՝ առեւտրի օբյեկտներից դուրս, վաճառողի հանձնարարությամբ, աշխատողի կողմից սպառողի տանը, հիմնարկներում, կազմակերպություններում,  տրանսպորտում կամ  փողոցում գնորդի հետ  անմիջական շփմամբ իրականացվող մանրածախ առեւտուր.

բացօթյա առեւտուր՝  առեւտրի օբյեկտներից, այդ թվում`  հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առեւտրի կետերից եւ առեւտրի իրականացման վայրերից դուրս՝ օրենսդրությամբ թույլատրված ապրանքների առեւտուր.

դիլեր՝ կազմակերպության արտադրանքի իրացման ցանցի մեջ մտնող եւ նրա գործակալը հանդիսացող՝ արտադրանքի մանրածախ առեւտրով զբաղվող վաճառող.

դիստրիբյուտոր՝ արտադրական կազմակերպություններին շուկայում ներկայացնող վաճառող, որն արտադրական կազակերպությունների հետ կնքված մատակարարման պայմանագրով  մեծածախ ձեռքբերումների հիման վրա իրականացնում է իրացման գործունեություն:»:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«1. Առեւտրի օբյեկտների տեսակներն են` խանութները, կրպակները, տաղավարները,   հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի    մանրածախ առեւտրի կետերը:»:

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածում`

 ա)  3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«3. Ելնելով տվյալ առեւտրի օբյեկտի առանձնահատկություններից` առեւտրի օբյեկտը պետք է ապահովված լինի սույն օրենքով ապրանքների վաճառքը կազմակերպելու համար օրենսդրությանը համապատասխան ընդունման, պահման եւ վաճառքի պայմաններն ապահովող սարքավորումներով եւ առեւտրատեխնոլոգիական պարագաներով, պահեստային, վարչակենցաղային, ապրանքների վաճառքի նախապատրաստման համար անհրաժեշտ սենքերով:».

բ)  լրացնել  հետեւյալ  բովանդակությամբ 6-րդ մաս`

«6. Ելնելով տվյալ առեւտրի օբյեկտի առանձնահատկություններից` առեւտրի օբյեկտը պետք է ապահովված լինի տեսակը հաստատված եւ ստուգաչափված չափման միջոցներով:»:

Հոդված 4. Օրենքը լրացնել  հետեւյալ բովանդակությամբ 51 -րդ հոդվածով`

«Հոդված 51 . Բացօթյա առեւտրին ներկայացվող պահանջները

 1. Բացօթյա առեւտուր կարող են իրականացնել միայն    օրենսդրությանը համապատասխան թույլտվություն ստացած  իրավաբանական անձինք եւ  անհատ ձեռնարկատերերը:

2. Թույլատրվում է միայն ծաղիկների, տնկիների, ամանորյա տոնակատարությունների համար նախատեսված եղեւնիների եւ սոճիների,    պաղպաղակի,  ջրի, այդ թվում` հանքային,  հյութերի եւ զովացուցիչ ըմպելիքների բացօթյա առեւտուրը:

3.   Բացօթյա առեւտուր իրականացնողները պետք է ապահովեն պայմաններ` վաճառվող ապրանքների ապրանքային տեսքը, անվտանգությունը եւ որակն ապահովելու համար:

Վաճառարկղերը պետք է դրվեն տակդիրների վրա, արգելվում է վաճառարկղերը դնել անմիջական գետնին, մայթին, սալահատակին:»:

Հոդված 5. Օրենքը լրացնել  հետեւյալ բովանդակությամբ 61 -րդ հոդվածով`

«Հոդված 61 . Բացօթյա առեւտուր իրականացնող վաճառողին ներկայացվող պահանջները

Բացօթյա առեւտուր իրականացնող վաճառողը  պարտավոր է ապահովել՝

ա) սույն օրենքի  51 -րդ հոդվածի, ինչպես նաեւ 6-րդ հոդվածի 1-ին մասի «բ»,  «դ» եւ  «ե» կետերի պահանջների կատարումը.

բ) ելնելով վաճառվող ապրանքների առանձնահատկություններից` սույն օրենքով վաճառքի թույլատրված ապրանքների համար օրենսդրությանը համապատասխան՝ պահման եւ վաճառքի պայմաններն ապահովող սարքավորումներով:»:

Հոդված 6. Օրենքի 7-րդ հոդվածում`

ա) 1-ին  մասի « բ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«բ) վաճառողներին (բացառությամբ առեւտրի իրականացման վայրի տարածքում գործող առեւտրի, հանրային սննդի օբյեկտների վաճառողների)` օրենսդրությանը համապատասխան առեւտրատեխնոլոգիական սարքավորումներով, ինչպես նաեւ տվյալ առեւտրական գործունեություն իրականացնելու համար նախատեսված այլ գույքով.».

բ)  լրացնել  հետեւյալ  բովանդակությամբ  «գ» կետ`

«գ) վաճառողներին (բացառությամբ առեւտրի իրականացման վայրի տարածքում գործող առեւտրի, հանրային սննդի օբյեկտների վաճառողների)` տեսակը հաստատված եւ ստուգաչափված չափման միջոցներով:»:

Հոդված 7. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասում «Աշխատողը» բառը փոխարինել   «Անմիջականորեն վաճառք իրականացնող աշխատողը» բառերով:

Հոդված 8. Օրենքի 9-րդ հոդվածում`

ա)  2-րդ եւ 3-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«2. Մանրածախ առեւտուրն իրականացվում է խանութներում, կրպակներում, տաղավարներում, հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի առեւտրի կետերում, առեւտրի կենտրոններում, սպառողական ապրանքների, գյուղատնտեսական արտադրանքի եւ կենդանիների շուկաներում, տոնավաճառներում (վերնիսաժներում), ցուցահանդես-վաճառքի կազմակերպման եւ բացօթյա առեւտրի վայրերում, շրջիկ առեւտրի կետերի, շրջածախ առեւտրի, էլեկտրոնային կապի,  դիլերների միջոցով եւ ավտոմատներով:

3. Վաճառքի ցուցադրված յուրաքանչյուր ապրանքատեսակ պետք  է  ունենա գնապիտակ: Գնապիտակի վրա նշվում են ապրանքի անվանումը, մեկ միավորի գինը եւ գնապիտակի լրացման թվականը: Գնապիտակը  կնքվում է վաճառողի կնիքով կամ  ստորագրվում է պաշտոնատար  անձի կողմից:».

բ)  6-րդ մասն  ուժը կորցրած ճանաչել.

գ)  12-րդ մասի  «զինամթերքի» բառը  փոխարինել  «փամփուշտների» բառով.

դ)  17-րդ եւ 18-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«17. Հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առեւտրի կետերում հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի   վաճառքը թույլատրվում է իրականացնել օրենսդրությամբ սահմանված տեխնիկական պահանջներին համապատասխանող սարքավորումներով  եւ  գործարանային արտադրության ավտոցիստեռններով:

18. Հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առեւտրի կետերից դուրս հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի  վաճառքն  արգելվում է:».

ե)   20-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«20. Արտադրողները, մատակարարները,  այդ թվում` դիստրիբյուտորները մատակարարման պայմանագրերով ապրանքների (այդ թվում` արտադրատեխնիկական նշանակության) վաճառքն իրականացնում են առանձնացված խանութների, սպառողական ապրանքների շուկաների, ապրանքային պահեստների, ցուցահանդես-վաճառքի իրականացման վայրերի միջոցով:».

զ) 21-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

է)  հոդվածը լրացնել  հետեւյալ բովանդակությամբ 22-24-րդ մասերով`

«22. Դիստրիբյուտորի եւ դիլերի գործունեությունը Հայաստանի Հանրապետության տարածքում թույլատրվում է միայն համապատասխան պայմանագրի առկայության դեպքում:

23. Դիստրիբյուտորը եւ դիլերը պարտավոր են ապահովել սույն օրենքով սահմանված` վաճառողին եւ կատարողին ներկայացվող պահանջների կատարումը:

24. Ցուցանակներում, ցուցափեղկերում, ինչպես նաեւ տեղեկատվության տրամադրման այլ միջոցներում եւ գովազդում արգելվում է օգտագործել այլ անձանց պատկանող եւ Հայաստանի Հանրապետությունում պահպանվող ապրանքային նշանը կամ ֆիրմային անվանումը, եթե այդպիսի օգտագործման համար առկա չէ դրանց սեփականատիրոջ կողմից օրենքով սահմանված կարգով տրված թույլտվությունը:»:

Հոդված 9. Օրենքի 10-րդ հոդվածի  1-ին մասում`

ա) «հանրային սնունդ» հասկացության մեջ «սնունդ» բառից հետո լրացնել «(սննդի ապահովման ծառայություններ) » բառերով.

բ)  «աշխատող» հասկացությանը վերաբերող պարբերությունն  ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 10. Օրենքի 11-րդ հոդվածում`

 ա)  3-րդ մասը  շարադրել հետեւյալ  խմբագրությամբ՝

«3. Հանրային սննդի օբյեկտը պետք է ապահովված լինի տեխնոլոգիական գործընթացն ապահովող համապատասխան սարքավորումներով եւ հանրային սննդի գործունեությունն իրականացնելու համար նախատեսված գույքով:».

բ)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ մաս`

«8. Հանրային սննդի օբյեկտը պետք է ապահովված լինի տեսակը հաստատված եւ ստուգաչափված չափման միջոցներով:»:

Հոդված 11.  Օրենքի 12-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«6. Աշխատողներից` բարմենը, խոհարարը, հրուշակագործը, մատուցողը եւ բուֆետապանը պետք է ունենան համապատասխան մասնագիտական կրթության կամ մասնագիտական պատրաստվածության  մասին դիպլոմ կամ վկայական:

Մասնագիտական պատրաստվածության ծրագրերը համաձայնեցվում են կրթության, ինչպես նաեւ առեւտրի եւ ծառայությունների ոլորտների համապատասխան լիազոր մարմինների հետ:»:

Հոդված 12. Օրենքի 13-րդ հոդվածի «աշխատող» հասկացությանը վերաբերող պարբերությունն  ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 13. Օրենքի 14-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ  4-րդ մասով`

«4. Ելնելով կենցաղային ծառայության օբյեկտի առանձնահատկություն-ներից` կենցաղային ծառայության օբյեկտը պետք է ապահովված լինի տեսակը հաստատված եւ ստուգաչափված չափման միջոցներով:»:

Հոդված 14. Օրենքի 15-րդ հոդվածում`

ա)  3-րդ մասի «համապատասխան մասնագիտական պատրաստվածությունը հավաստող փաստաթուղթ» բառերը փոխարինել «համապատասխան մասնագիտական կրթության կամ մասնագիտական պատրաստվածության  մասին դիպլոմ կամ վկայական» բառերով.

բ)  3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`

«Մասնագիտական պատրաստվածության ծրագրերը համաձայնեցվում են կրթության, ինչպես նաեւ առեւտրի եւ ծառայությունների ոլորտների համապատասխան լիազոր մարմինների հետ:»:

Հոդված 15.  Օրենքի 17-րդ հոդվածում 1-ին մասը  շարադրել հետեւյալ  խմբագրությամբ`

«1. Առեւտրի եւ ծառայությունների ոլորտում սույն օրենքի պահանջների կատարման պահպանման նկատմամբ հսկողությունը,  բացառությամբ 4-րդ հոդվածի 1-ին  եւ  6-րդ մասերի, 5-րդ հոդվածի 1-ին մասի, 6-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի եւ 2-րդ մասի, 7-րդ հոդվածի  1-ին  մասի   «գ» կետի  եւ  3-րդ  մասի,  9-րդ  հոդվածի  3-րդ  մասի, 11-րդ  հոդվածի  2-րդ եւ 8-րդ մասերի,   12-րդ   հոդվածի  4-րդ մասի, 14-րդ  հոդվածի 1-ին  եւ  4-րդ  մասերի, 15-րդ հոդվածի 4-րդ մասի, իրականացնում են տեղական ինքնակառավարման մարմինները:»:

Հոդված 16. Օրենքը   լրացնել հետեւյալ բովանդակությամբ 51 -րդ գլխով`

«ԳԼՈՒԽ 51

ԱՌԵՎՏՐԻ ԵՎ  ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ   ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 171 . Հսկողության իրականացման կարգը

1. Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից առեւտրի եւ ծառայությունների ոլորտում (այսուհետ՝ ոլորտ) հսկողությունն իրականացվում  է սույն  օրենքով  վերապահված իրավասությունների շրջանակներում:

2.  Հսկողության իրականացման կարգը  ոլորտի տնտեսավարող սուբյեկտների կողմից սույն օրենքով սահմանված  պահանջների կատարման նկատմամբ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց իրավասությունների շրջանակներում իրականացվող  հսկողության միջոցառումների  ամբողջություն է:

3. Տեղական ինքնակառավարման մարմինները հսկողությունն իրականացնում են  համապատասխան աշխատակիցների (այսուհետ՝ տեսուչներ) միջոցով:

4. Հսկողության իրականացումն սկսելու համար   հիմք  է հանդիսանում  տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի (այսուհետ՝ իրավասու անձ) հրամանը կամ հանձնարարագիրը:

5. Իրավասու անձի հրամանի կամ հանձնարարագրի համար հիմք են հանդիսանում օրենքով վերապահված լիազորությունների իրականացումը եւ քաղաքացիներից (սպառողներից) ստացված առաջարկություններն ու առարկությունները:

6.  Հսկողություն իրականացնելու մասին իրավասու անձն արձակում է հրաման կամ տալիս է հանձնարարագիր, որտեղ նշվում են հսկողություն իրականացնող մարմնի անվանումը, տեսուչների (տեսուչի) անունը, ազգանունը,  հսկողություն իրականացնելու  ենթակա տնտեսավարող սուբյեկտի լրիվ անվանումը:            Հրամանով կամ հանձնարարագրով չամրագրված  տեսուչները (տեսուչը) իրավունք չունեն (չունի)  մասնակցելու հսկողության իրականացմանը:

7. Տնտեսավարող սուբյեկտի մոտ մեկ  հսկողության ժամկետը կարող է սահմանվել ոչ ավելի, քան  մեկ աշխատանքային  օր, ընդ որում, հսկողության փաստացի սկսելու օր է համարվում հսկողություն իրականացվող օբյեկտում պահվող հսկողության մատյանում գրառում կատարելու օրը:

8. Տեսուչները (տեսուչը) սույն օրենքով սահմանված պահանջներին եւ գործունեության տեսակին համապատասխան` իրավունք ունեն (ունի) սույն օրենքով սահմանված  պահանջների արձանագրված խախտումները եւ թերությունները վերացնելու նպատակով տալ հանձնարարականներ եւ հետեւել դրանց կատարմանը:

9.  Տեսուչները (տեսուչը) պարտավոր են (է)՝

ա) պահպանել հսկողության իրականացման հետ առնչվող՝ Հայաստանի Հանրապետության օրենքների եւ այլ իրավական ակտերի  պահանջները.

բ) չհրապարակել տնտեսավարող սուբյեկտների եւ քաղաքացիների մասին ցանկացած, այդ թվում՝  առեւտրային գաղտնիք հանդիսացող տեղեկություններ.

գ) չխոչընդոտել տնտեսավարող սուբյեկտի բնականոն աշխատանքին:

10.  Տնտեսավարող սուբյեկտի կողմից սույն օրենքով սահմանված պահանջների  խախտման դեպքում  տեսուչները (տեսուչը) հատուկ համարակալված պաշտոնաթերթերթի վրա կազմում են  (է)  արձանագրություն երկու օրինակից, իսկ խախտումներ եւ թերություններ չհայտնաբերելու դեպքում` տեղեկանք:

Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից առեւտրի, հանրային սննդի եւ կենցաղային ծառայությունների ոլորտում իրականացված հսկողության արդյունքում կազմված արձանագրության եւ տեղեկանքի օրինակելի ձեւերը հաստատում է առեւտրի եւ ծառայությունների ոլորտի պետական լիազոր մարմինը:

11. Կազմված արձանագրությունը կամ տեղեկանքը հսկողություն իրականացնող տեսուչները (տեսուչը)  երկու օրվա ընթացքում  ներկայացնում են (է) տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին: Կազմված արձանագրությունն ստորագրում են (է) տեսուչները (տեսուչը),  տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը: Տարաձայնությունների դեպքում ստորագրողների կարծիքները նշվում են արձանագրությունում: Արձանագրությունն ստորագրելուց ստորագրողների հրաժարվելու դեպքում այդ մասին արձանագրությունում կատարվում է համապատասխան գրառում: Տնտեսավարող սուբյեկտի կողմից արձանագրությունն ստորագրելու եւ տարաձայնություններ ներկայացնելու ժամկետը չի կարող գերազանցել  երկու  աշխատանքային օրը: Արձանագրության պատճենի մեկ օրինակը հանձնվում է տնտեսավարող սուբյեկտին:

12. Հսկողության իրականացման արդյունքներով արձանագրված իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

13. Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձն իրավունք ունի՝

ա) ծանոթանալու հսկողության իրականացման ժամանակ կազմված արձանագրությանը.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պահանջելու տեսուչների (տեսուչի) ապօրինի գործողությունների կամ անգործության հետեւանքով պատճառված վնասի, այդ թվում՝ բաց թողնված օգուտների  հատուցում.

գ) տնտեսավարող սուբյեկտի շահերի եւ իրավունքների պաշտպանության նպատակով, հսկողության իրականացմանը մասնակից դարձնել մասնագետների, փորձագետների, փաստաբանների:

14. Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը պարտավոր է՝

ա) կատարել սույն օրենքով սահմանված պահանջները.

բ) չխոչընդոտել հսկողության իրականացման աշխատանքների ընթացքին.

գ) կատարել տեսուչների (տեսուչի)  օրինական պահանջներն ու ցուցումները:

15. Սույն օրենքի պահանջների խախտմամբ հսկողություն իրականացնող տեսուչները (տեսուչը) պատասխանատվություն են (է) կրում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

16. Տեսուչների (տեսուչի) գործողություններն օրենքով սահմանված ժամկետներում կարող են (է) բողոքարկվել այն լիազոր մարմնին, որին անմիջականորեն ենթարկվում են (է) տեսուչները (տեսուչը): Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը մինչեւ բողոքի վերաբերյալ պատասխան ստանալը կարող է թույլ չտալ շարունակելու հսկողության իրականացումը:

Լիազոր մարմնում բողոքները վերադասության կարգով քննության են առնվում, եւ դրանց վերաբերյալ որոշումներն ընդունվում են ոչ ուշ, քան բողոքը ստացվելու օրվանից 15 օրացուցային օրվա ընթացքում: Նշված ժամկետում բողոքի վերաբերյալ պատասխան չտրվելու դեպքում բողոքում բերված փաստարկները համարվում են ընդունված: Սույն կետով սահմանված ժամկետի հաշվարկն սկսվում է գրավոր բողոքը համապատասխան մարմնում մուտքագրվելու օրվան հաջորդող աշխատանքային օրվանից:

Լիազոր մարմնի կողմից ընդունված որոշմանը չհամաձայնվելու դեպքում տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձն իրավունք ունի բողոքարկելու դատական կարգով:»:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

31.03.2007
ՀՕ-130