ՕՐԵՆՔԸ
«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ա) վերնագրում եւ 1-ին մասի առաջին նախադասությունում «սպասարկման» բառը փոխարինել «ծառայությունների» բառով.
բ) 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«1) օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում հսկողություն է իրականացնում առեւտրի, հանրային սննդի եւ կենցաղային ծառայությունների ոլորտում.
2) տալիս է ոգելից խմիչքների եւ (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի, իսկ հանրային սննդի օբյեկտներում՝ ոգելից խմիչքների եւ (կամ) ծխախոտի արտադրանքի իրացման թույլտվություն:
Թույլտվության տրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.».
գ) 3-րդ կետից հանել «տոնավաճառներ կազմակերպելու, ինչպես նաեւ» բառերը.
դ) 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«4) համայնքի տարածքում առեւտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի եւ վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, բաղնիքներին (սաունաներին), խաղատներին տալիս է ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվություն:
Թույլտվության տրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.».
ե) 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
զ) հոդվածը լրացնել հետեւյալ խմբագրությամբ 7-րդ կետով`
«7) տալիս է համայնքի տարածքում հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առեւտրի կետերում հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի վաճառքի թույլտվություն:»:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
31.03.2007
ՀՕ-132