Armenian   Russian    
Էլեկտրոնային հաղորդակցության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 09.04.2007

Հոդված 1. «էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (8 հուլիսի 2005 թվականի, ՀՕ-176-Ն, այսուհետ` օրենք) 4-րդ հոդվածում`

1) 1-ին կետի «սահմանել» բառը փոխարինել «մշակել եւ իրականացնել» բառերով.

2) 9-րդ կետի «ընդունել տեխնիկական» բառերը փոխարինել «մշակել» բառով.

3) 10-րդ կետը ճանաչել ուժը կորցրած.

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 101 -րդ կետով՝

«101 ) նպաստել հանրային եւ ազգային անվտանգության շահերի պաշտպանությանը»:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածում`

1) 2-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «իէ» ենթակետով՝

«իէ) ընդունել հանրային կամ ազգային անվտանգության շահերից բխող հատուկ կանոններ, կարգեր».

2) 3-րդ կետի «զ» ենթակետի «լիցենզավորման» բառը փոխարինել «թույլտվության տրամադրման» բառերով:

Հոդված 3. Օրենքի 21-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «լիցենզիաները» բառը փոխարինել «թույլտվությունները» բառով, իսկ «լիցենզիաներ» բառը` «թույլտվություններ» բառով.

2) 2-րդ մասի«լիցենզիաների» բառը փոխարինել «թույլտվությունների» բառով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

28.04.2007
ՀՕ-160