Armenian      
Համատիրության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՄԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 09.04.2007
Հոդված 1. «Համատիրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  (7 մայիսի 2002 թվականի, ՀՕ-333) 10-րդ հոդվածի 4-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ. «Համատիրության հիմնադրման մասին որոշումը, օրենքով նախատեսված հարցերից բացի, պետք է նշում պարունակի նաեւ կառավարչի կամ կառավարչի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման մասին:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ ամիս հետո: 



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

03.05.2007
ՀՕ-166