ՕՐԵՆՔԸ
«ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 09.04.2007
Հոդված 1.
«Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (4 դեկտեմբերի 2001 թվականի, ՀՕ-268) 9-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին նախադասությունը լրացնել «, ինչպես նաեւ նշանակում է (ընտրում է) գործադիր մարմնի ղեկավար (կամ գործադիր մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար)» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ ամիս հետո:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
03.05.2007
ՀՕ-170