Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian   Russian    
Շահութահարկի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 09.04.2007
Հոդված 1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 սեպտեմբերի 1997 թվականի, ՀՕ-155) 7-րդ հոդվածի 2-րդ մասի «ժե» եւ «ժզ» կետերի, 18-րդ հոդվածի, 48-րդ հոդվածի «եւ վարկային կազմակերպությունների» բառերը փոխարինել «, վարկային կազմակերպությունների եւ ապահովագրական ընկերությունների» բառերով:

Հոդված 2. Օրենքի 30-րդ հոդվածում`

 1) վերնագիրը «բանկերի» բառից հետո լրացնել «, ապահովագրական ընկերությունների» բառերով.

2) «ա» կետի «եւ վարկային կազմակերպության» բառերը փոխարինել «, վարկային կազմակերպության կամ ապահովագրական ընկերության» բառերով:

Հոդված 3. Օրենքի 31-րդ հոդվածում`

1) «բ» կետի «վերաապահովագրության փոխանցված ապահովագրավճարների չափով» բառերը փոխարինել «վերաապահովագրությանը փոխանցված ռիսկերի գծով հաշվեգրված վերաապահովագրավճարների չափով» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ը» եւ «թ» կետերով`

«ը) կյանքի ապահովագրության գծով (ներառյալ` կենսաթոշակային ապահովագրության) կուտակային հաշիվներին հաշվեգրված եւ (կամ) վճարված տոկոսային ծախսերը.

թ) ապահովագրական ընկերությունների տեխնիկական պահուստների չափով:»:

Հոդված 4. Օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասում «վարկային կազմակերպությունների» բառերը փոխարինել «, վարկային կազմակերպությունների եւ ապահովագրական ընկերությունների» բառերով, իսկ «(վարկային կազմակերպությունը)» բառերը? «(վարկային կազմակերպությունը կամ ապահովագրական ընկերությունը)» բառերով:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից   չորս ամիս հետո:
 



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

22.05.2007
ՀՕ-189