Armenian   Russian    
Լիցենզավորման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱUԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Ընդունվել է 09.04.2007

Հոդված 1. «Լիցենզավորման մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի (30 մայիuի 2001 թվականի, ՀO-193) 43-րդ հոդվածի 2-րդ մասում`

1) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի 6-րդ բաժնի 4-րդ կետը «կյանքի ապահովագրության իրականացում» բառերից հետո լրացնել «`«Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դասերով եւ ենթադասերով» բառերով.

2) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի 6-րդ բաժնի 4.1 -րդ կետը «ոչ կյանքի ապահովագրության իրականացում» բառերից հետո լրացնել«` «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դասերով եւ ենթադասերով» բառերով.

3) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի 6-րդ բաժինը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11-րդ եւ 12-րդ կետերով`

«11.

կյանքի վերաապահովագրության իրականացում

ԿԲ

Բ

-

Փ

-

Ո

Հ

12.

ոչ կյանքի վերապահովագրության իրականացում

ԿԲ

Բ

-

Փ

-

Ո

Հ»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից չորս ամիս հետո:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

22.05.2007
ՀՕ-190