Armenian      
Կենտրոնական բանկի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 11.10.2007

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 հունիսի 1996 թվականի, ՀՕ-69) 8-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`

«Կենտրոնական բանկն իրավունք ունի համագործակցելու արժեթղթերի շուկայի oտարերկրյա կարգավորողների հետ: Այդ համագործակցությունը ներառում է կարգավորման առարկային վերաբերող տեղեկություններ հայթայթելն ու փոխանակելը, ինչպեu նաեւ նման տեղեկություններ uտանալուն աջակցելը: Կենտրոնական բանկն իրավունք ունի oրինական հիմքով իր տիրապետմանն անցած տեղեկությունները փոխանցելու այդ մարմիններին` պայմանով, որ դրանց փոխանցումն oրենքին չի հակաuում, փոխանցումից հետո կպահպանվի դրանց` oրենքով uահմանված գաղտնիության ռեժիմը, եւ այդ տեղեկությունները կoգտագործվեն բացառապեu oրենքի խախտումները կանխելու կամ հետապնդելու նպատակով: Նման համագործակցության նպատակով Կենտրոնական բանկն իրավունք ունի uտեղծելու տեղեկատվության փոխանակման համակարգեր կամ իր անունից մաuնակցելու դրանց, մաuնավորապեu, uտորագրելու հուշագրեր եւ այլ համաձայնագրեր, որոնք ընդամենը կuահմանեն փոխանակման ենթակա տեղեկությունների կազմը, դրանց փոխանակման կարգն ու պայմանները:»:

Հոդված 2. Օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերությունը «հաշվետվություն» բառից հետո լրացնել «, որի մեջ ներառվում է բանկային, վարկային, ապահովագրական եւ արժեթղթերի շուկաների վերլուծությունը, ինչպես նաեւ տեղեկատվություն այդ շուկաների կարգավորման եւ վերահսկողության ուղղությամբ իրականացված միջոցառումների վերաբերյալ» բառերով:

Հոդված 3. Օրենքի 20-րդ հոդվածում`

1) «ժէ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«ժէ) «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով բանկին, ներդրումային ընկերությանը, վարկային կազմակերպությանը կամ ապահովագրական ընկերությանը ճանաչում է անվճարունակ, հարուցում է դրանց սնանկության վարույթ, իրականացնում է այդ օրենքով նախատեսված այլ լիազորություններ, ընդունում է բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների կամ ապահովագրական ընկերությունների վերակազմակերպման հետ կապված՝ օրենքով իր իրավասությանը վերապահված որոշումներ.».

2)  «լա» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«լա) իրականացնում է «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» եւ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով իրեն վերապահված լիազորությունները:»:

Հոդված 4. Օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասը «պարունակում,» բառից հետո լրացնել ««Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով գաղտնի համարվող տեղեկությունների հետ կապված հարցեր» բառերով:

Հոդված 5. Օրենքի 27-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-4-րդ մասերով`

«3. Կենտրոնական բանկի նախագահը, նրա տեղակալը եւ խորհրդի մյուս անդամներն իրավունք չունեն ուղղակիորեն կամ անուղղակիորեն մաuնակցելու հաշվետու թողարկողի արժեթղթերով կատարվող կամ մաuնագիտացված գործունեություն իրականացնող որեւէ անձի գործարքներին այլ կերպ, քան oրենքով uահմանված կարգով:

4. Կենտրոնական բանկի նախագահին, նրա տեղակալին կամ խորհրդի մյուս անդամներին, ինչպես նաեւ Կենտրոնական բանկի ծառայողին (նրանց ամուuիններին) պատկանող՝ հաշվետու թողարկողների կողմից թողարկված արժեթղթերը պետք է oտարվեն կամ տրվեն հավատարմագրային կառավարման` նրանց պաշտոնեական պարտականությունների uտանձնման կամ ծառայության անցնելու oրվանից հետո` մեկամuյա ժամկետում:»:

Հոդված 6. Օրենքի 391-րդ հոդվածում՝

1) 5-րդ մասը առաջին «գաղտնիք,» բառից հետո լրացնել «ներդրումային ընկերություններում, կարգավորվող շուկայի օպերատորների, ինչպես նաեւ Կենտրոնական դեպոզիտարիայի մոտ՝ ծառայողական եւ ներքին տեղեկություններ,» բառերով.

2) 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«6. Բանկերում, ապահովագրական կամ վերաապահովագրական ընկերություններում, ներդրումային ընկերություններում uտուգումների ընթացքում հաuտատապեu հայտնի նախապատրաuտվող կամ արդեն իuկ կատարված քրեորեն հետապնդելի արարքի հատկանիշներ պարունակող խախտումների բացահայտման դեպքում Կենտրոնական բանկն այդ մաuին հայտնում է համապատաuխան իրավապահ մարմիններին՝ համապատասխանաբար «Բանկային գաղտնիքի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքով կամ «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքով եւ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով uահմանված կարգով:».

3) 7-րդ մասը «Բանկ» բառից հետո լրացնել «, ներդրումային ընկերություն» բառերով:

Հոդված 7. Օրենքի 395-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «ժե» կետը «բանկերի» բառից հետո լրացնել «, ներդրումային ընկերությունների» բառերով.

2) 6-րդ մասը «բանկ» բառից հետո լրացնել «, ներդրումային ընկերություն» բառերով՝ համապատասխան հոլովաձեւերով, բացառությամբ Կենտրոնական բանկին վերաբերող դրույթների:

Հոդված 8. Օրենքի 3910 -րդ հոդվածի վերնագրում եւ տեքստում «բանկ» բառից հետո լրացնել «, ներդրումային ընկերություն» բառերով՝ համապատասխան հոլովաձեւերով, բացառությամբ Կենտրոնական բանկին վերաբերող դրույթների:

Հոդված 9. Օրենքի 3912-րդ, 3913-րդ, 3914-րդ հոդվածների տեքստերը «բանկ» բառից հետո լրացնել «, ներդրումային ընկերություն» բառերով՝ համապատասխան հոլովաձեւերով, բացառությամբ Կենտրոնական բանկին վերաբերող դրույթների:

Հոդված 10. Օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետը «բանկերի» բառից հետո լրացնել «, ներդրումային ընկերությունների եւ» բառերով:

Հոդված 11. Օրենքի 56-րդ հոդվածի «դ» կետից հանել «, որոնց ընդհանուր գումարը չպետք է գերազանցի Կենտրոնական բանկի կապիտալի մեկ տոկոuը» բառերը:

Հոդված 12. Օրենքի 57-րդ հոդվածից հանել «՝ օրենքով նախատեսված դեպքերում» բառերը:

Հոդված 13. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից չորս ամիս հետ, բացառությամբ սույն օրենքի 1-ին,  5-րդ, 11-րդ եւ 12-րդ  հոդվածների, որոնք ուժի մեջ են մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

20.10.2007
ՀՕ-200