ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 11.10.2007
Հոդված 1.
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, N ՀՕ-186) 16-րդ հոդվածում՝
1) 16-րդ կետի «արժեթղթեր» բառը փոխարինել «արժեթղթերի ազդագիր» բառերով՝ իրենց համապատասխան հոլովումներով.
2) 39-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածում՝
1) 4.2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«4.2 ներդրումային ծառայությունների մատուցման համար |
տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափով». |
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.3-րդ կետով`
«4.3. կարգավորվող շուկայի օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի գործունեության համար |
տարեկան բազային տուրքի 100-ապատիկի չափով»: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
20.10.2007
ՀՕ-205