ՕՐԵՆՔԸ
«UԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱUԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱUԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ
Ընդունվել է 11.10.2007
Հոդված 1.
«Uահմանափակ պատաuխանատվությամբ ընկերությունների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի (24 հոկտեմբերի 2001 թվականի, ՀO-252) 1-ին հոդվածի 3-րդ կետում`
1) «վարկային եւ վճարահաշվարկային կազմակերպություն,» բառերից հետո լրացնել «ներդրումային ընկերություն,» բառերով.
2) ««Բանկերի եւ բանկային գործունեության մաuին», «Վճարահաշվարկային համակարգերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների մաuին», ինչպես նաեւ «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին»» բառերը փոխարինել ««Բանկերի եւ բանկային գործունեության մաuին», «Վճարահաշվարկային համակարգերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների մաuին», «Արժեթղթերի շուկայի մասին», ինչպես նաեւ «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին»» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից չորս ամիս հետո:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
20.10.2007
ՀՕ-197