Armenian   Russian    
Տեղական ինքնակառավարման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 24.10.2007

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաս՟տա՟նի Հանրապետության օրենքի  (7 մայիսի 2002 թվականի, ՀՕ-337) 56-րդ հոդվածում`

1) 3-րդ մասի առաջին նախադասությունը «փոխառու,» բառից հետո լրացնել «համայնքի բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդի, բյուջետային փոխատվությունների վերադարձից ստացվող,» բառերով.

2) 5-րդ մասի`

ա. «ա» կետը «վարչական մասի» բառերից հետո լրացնել «ֆինանսավորման աղբյուրներով ապահովված» բառերով, «տարեսկզբի ազատ մնացորդի միջոցների գումարը» բառերը փոխարինել «տարեսկզբի ազատ մնացորդի միջոցների գումարի, ինչպես նաեւ տվյալ տարվան նախորդող տարիներին համայնքի բյուջեի վարչական մասից տրամադրված փոխատվությունների միջոցների վերադարձից տվյալ տարում ստացվելիք եւ նախորդ տարիներին ստացված փոխատվոթյան գծով բյուջեի վարչական մասից տվյալ տարում մարվելիք գումարների տարբերության հանրագումարը» բառերով.

բ. «բ» կետի «ֆոնդային մասի դեֆիցիտի (պակասուրդի) գումարը (առանց իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության, պետական սեփականություն համարվող անշարժ գույքի օտարումից համայնքի բյուջե՝ տվյալ տարում մասհանվող միջոցների, ինչպես նաեւ տվյալ տարվա տարեսկզբի ազատ մնացորդի միջոցների հաշվին իրականացվող ծախսերի)» բառերը փոխարինել «ֆոնդային մասի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման նպատակով ներգրավվող փոխառու միջոցների (ներառյալ` համայնքային արժեթղթերի թողարկումից) զուտ (ստացված եւ մարված փոխառու միջոցների դրական տարբերության չափով) մուտքերի գումարը» բառերով, իսկ «տրանսֆերտների» բառը` «դրամաշնորհների» բառով:

Հոդված 2. Օրենքի 57-րդ հոդվածում`

1) առաջին պարբերության «եկամուտներից» բառը փոխարինել «մուտքերից» բառով.

2) 3-րդ կետի`

ա. առաջին պարբերության «Ոչ հարկային եկամուտներ» բառերը փոխարինել «Այլ եկամուտներ» բառերով.

բ. «ա» ենթակետի «եւ օգտագործման» բառերը փոխարինել «կամ կառուցապատման իրավունքի» բառերով.

3) 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«4. Ոչ ֆինանսական ակտիվների օտարումից ստացվող միջոցներ՝

ա) համայնքային սեփականություն համարվող հիմնական միջոցների, հողերի եւ ոչ նյութական ակտիվների օտարումից, այդ թվում՝ համայնքի սեփականությունը հանդիսացող լուծարված կազմակերպությունների մնացորդային գույքի օտարումից ստացվող միջոցները.

բ) համայնքի սեփականություն համարվող պահուստներում պահվող ապրանքանյութական արժեքների իրացումից ստացվող միջոցները:».

4) 5-րդ կետի «տրանսֆերտների» եւ «տրանսֆերտներ» բառերը փոխարինել համապատասխանաբար «դրամաշնորհների» եւ «դրամաշնորհներ» բառերով.

5) 6-րդ կետի «ա.1» ենթակետը «մնացորդը» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ տվյալ տարվան նախորդող (եզրափակված) բյուջետային տարիներին համայնքի բյուջեից տրամադրված բյուջետային փոխատվության վերադարձից տվյալ տարում ստացվող մուտքերը» բառերով:

Հոդված 3. Օրենքի 61-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի «բյուջետային փոխատվությունների մարման եւ պետության պատվիրակված լիազորու՟թյունների կատարման ծախսերը» բառերը փոխարինել «պետության պատվիրակված լիազորությունների կատարման եւ ֆոնդային մասի միջոցների մասհանումների գծով ծախսերը, վարչական մասի ծախսերի ֆինանսավորման նպատակով ներգրաված բյուջետային փոխատվությունների մարումը, ինչպես նաեւ բյուջետային փոխատվությունների տրամադրումը» բառերով.

2) 3-րդ մասի «եւ ստացված վարկերի մարման ծախսերը» բառերը փոխարինել «ծախսերը, ֆոնդային մասի ծախսերի ֆինանսավորման նպատակով ներգրաված վարկերի մա՟րումը, ինչպես նաեւ բյուջետային փոխատվությունների տրամադրումը» բառերով:

Հոդված 4. Օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասության «ապահովում է պետական հարկային մարմինը» բառերը փոխարինել «ապահովվում է օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերով:

Հոդված 5. Սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին կետը, 2-րդ հոդվածի 1-ին կետը, 3-րդ եւ 4-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից, իսկ 1-ին հոդվածի 2-րդ կետը եւ 2-րդ հոդվածի 2-5-րդ կետերը`

1) համայնքների բյուջեների կազմման մասով` 2009 թվականի բյուջետային գործընթացն օրենքով սահմանված կարգով սկսվելու օրվանից.

2) համայնքների բյու՟ջեների կատարման մասով` 2009 թվականի հունվարի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

19.11.2007
ՀՕ-225