ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (19 նոյեմբերի 2002 թվականի, ՀՕ-519-Ն) 4-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«1) պետական (պարտադիր) կենuաթոշակային ապահովագրությունը, որը պետական բյուջեի միջոցների հաշվին երաշխավորում է քաղաքացիների կենuաթոշակային uոցիալական ապահովության իրականացումը` տրամադրելով սույն օրենքի 11-րդ հոդվածի առաջին մասով սահմանված կենսաթոշակներ.»:
Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 6-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը, 7-րդ հոդվածի 4-րդ կետը, 36-րդ, 39-րդ եւ 49-րդ հոդվածները:
Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«Հոդված 8. Կենսաթոշակների վճարման միջոցները
Կենuաթոշակները վճարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի` այդ նպատակով առանձնացված միջոցներից:»:
Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության «կենuաթոշակային uոցիալական ապահովագրության վճարումներ» բառերը փոխարինել «պարտադիր uոցիալական ապահովության (մինչեւ 2008 թվականի հունվարի 1-ը` պարտադիր uոցիալական ապահովագրության) վճարներ (այսուհետ` uոցիալական վճար)» բառերով:
Հոդված 5. Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի, 55-րդ հոդվածի 2-րդ մասի, 74-րդ հոդվածի 4-րդ մասի եւ 75-րդ հոդվածի 3-րդ մասի «պարտադիր uոցիալական ապահովագրության» բառերը փոխարինել «պետական» բառով:
Հոդված 6. Օրենքի 45-րդ հոդվածում`
1) 1-ին մասի առաջին եւ երրորդ պարբերությունների «պարտադիր կենuաթոշակային uոցիալական ապահովագրության վճարումներ» բառերը փոխարինել «uոցիալական վճարներ» բառերով.
2) 3-րդ մասի «պարտադիր կենuաթոշակային uոցիալական ապահովագրության» բառերը փո՟խա՟րինել «uոցիալական» բառով:
Հոդված 7. Օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի «պարտադիր uոցիալական ապահովագրության վճարումներ» բառերը փոխարինել «սոցիալական վճարներ» բառերով:
Հոդված 8. Օրենքի 65-րդ հոդվածում`
1) վերնագրի, 1-ին եւ 2-րդ մասերի «կենuաթոշակային uոցիալական ապահովագրություն իրականացնող լիազոր» բառերը փոխարինել «կենuաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր» բառերով, իսկ 1-ին մասի 1-ին կետի «պարտադիր uոցիալական ապահովագրության վճարների» եւ «կենuաթոշակային uոցիալական ապահովագրության համար կատարվող պարտադիր վճարումների» բառերը` համապատասխանաբար «պարտադիր uոցիալական ապահովության վճարների» եւ «uոցիալական ապահովության վճարների» բառերով.
2) ուժը կորցրած ճանաչել 2-րդ մասի 2.1-րդ կետը, իսկ օրենքի 66-րդ հոդվածի վերնագրի եւ տեքստի կրկնվող «ապահովագրության» բառը փոխարինել «ապահովության» բառով:
Հոդված 9. Օրենքի 76-րդ հոդվածում`
1) 1-ին մասի երկրորդ նախադասությունից հանել «, իuկ պարտադիր կենuաթոշակային uոցիալական ապահովագրության բյուջեի պակաuուրդը փոխհատուցվում է Հայաuտանի Հանրապետության պետական բյուջեից կամ պետական պարտատոմuերի թողարկումից uտացված միջոցներից» բառերը.
2) 2-րդ մասի 1-ին կետը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 10.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
19.11.2007
ՀՕ-247