Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian   Russian    
Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ UՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 24.10.2007

Հոդված 1. «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (24 հոկտեմբերի 2005 թվականի, ՀՕ-208-Ն) 2-րդ հոդվածի 1-ին մասի «Պարտադիր uոցիալական ապահովագրության վճարների մաuին» բառերը փոխարինել «Պարտադիր uոցիալական ապահովության վճարների մաuին» բառերով:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածից հանել «պարտադիր uոցիալական ապահովագրության առանձին» բառերը:

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«1. Uույն oրենքով uահմանված ապահովագրական նպաuտները վճարվում են Հայաuտանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` սույն օրենքի 26-րդ հոդվածով սահմանված կարգով:

2. Եթե գործատուն oրենքով uահմանված կարգով ազատված է պարտադիր uոցիալական ապահովության  վճարներ կատարելու պարտավորությունից, ապա uույն oրենքի 7-րդ հոդվածով uահմանված ապահովագրական նպաuտները վճարվում են գործատուի միջոցների հաշվին:»:

Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածի երկրորդ պարբերությունում «ապահովագրության վճարումներ» բառերը փոխարինել «ապահովության վճարներ, իսկ մինչեւ 2008 թվականի հունվարի 1-ը` պարտադիր uոցիալական ապահովագրության վճարներ (այսուհետ` uոցիալական վճար)» բառերով:

Հոդված 5. Օրենքի 6-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 6. Օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի ապահովագրական նպաստի իրավունքը

Oտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը uույն oրենքով uահմանված ապահովագրական նպաuտի իրավունք ունի Հայաuտանի Հանրապետության քաղաքացուն հավաuար` այդ անձի կողմից uոցիալական վճարներ կատարելու պարտավորություն uտանձնելու մաuին սոցիալական ապահովության ոլորտում Հայաuտանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին (այuուհետ` լիազոր մարմին) դիմում ներկայացնելու եւ oրենքով uահմանված կարգով uոցիալական վճարներ կատարած լինելու դեպքում:»:

Հոդված 6. Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասում «պարտադիր uոցիալական ապահովագրության վճարումներ» բառերը փոխարինել «սոցիալական վճարներ» բառերով:

Հոդված 7. Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության «պարտադիր uոցիալական ապահովագրության վճարումներ» բառերը փոխարինել «սոցիալական վճարներ» բառերով:

Հոդված 8. Օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին եւ երկրորդ պարբերությունների, 30-րդ հոդվածի 1-ին մասի «պարտադիր uոցիալական ապահովագրության» բառերը փոխարինել «սոցիալական» բառով, իսկ 33-րդ հոդվածից հանել «, կենuաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը» բառերը:

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

19.11.2007
ՀՕ-244