ՕՐԵՆՔԸ
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (6 դեկտեմբերի 1985 թվականի) 169.1-րդ հոդվածում`
1) վերնագրի եւ առաջին պարբերության «ապահովագրության վճարման» բառերը փոխարինել «ապահովության վճարի» բառերով.
2) երրորդ պարբերությունից հանել «կամ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի» բառերը:
Հոդված 2. Օրենսգրքի 170.3-րդ հոդվածի վերնագրի եւ առաջին պարբերության «ապահովագրության» բառը փոխարինել «ապահովության» բառով:
Հոդված 3. Օրենսգրքի 170.6-րդ հոդվածում`
1) վերնագրից եւ առաջին պարբերությունից հանել «կամ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի» բառերը.
2) առաջին եւ երրորդ պարբերությունների «ապահովագրության» բառը փոխարինել «ապահովության» բառով:
Հոդված 4. Օրենսգրքի 182.1-րդ հոդվածի վերնագրի եւ 1-ին մասի «կամ uոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի» բառերը փոխարինել «կենսաթոշակային ապահովության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի» բառերով:
Հոդված 5. Օրենսգրքի 198.2-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի «, պարտադիր սոցիալական ապահովագրություն իրականացնող մարմիններ» բառերը փոխարինել «մարմիններ, կենսաթոշակային ապահովության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին» բառերով.
2) 3-րդ մասի «կամ պարտադիր սոցիալական ապահովագրություն իրականացնող մարմիններ» բառերը փոխարինել «մարմիններ կամ կենսաթոշակային ապահովության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին» բառերով:
Հոդված 6. Օրենսգրքի 214-րդ հոդվածի 5-րդ կետի «եւ զբաղվածության ֆոնդի մարմինները, սոցիալական ապահովագրության ֆոնդի մարմինները» բառերը փոխարինել «ապահովության ոլորտում Հա՟յաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը» բա՟ռե՟րով:
Հոդված 7. Օրենսգրքի 244.2-րդ հոդվածի առաջին պարբերության «ապահովագրության» բառը փոխարինել «ապահովության» բառով:
Հոդված 8. Օրենսգրքի 244.3-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«Հոդված 244.3. Կենսաթոշակային ապահովման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինը
Սույն oրենսգրքի 182.1 հոդվածով եւ 198.2 հոդվածի երկրորդ եւ երրորդ մասերով նախատեuված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը կենuաթոշակներին վերաբերող իրավախախտումների մաuով (բացի հարկային տեuչության մարմինների իրավաuությանը վերապահված գործերից) քննելու եւ վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի կենսաթոշակային ապահովության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ղեկավարը կամ տեղակալը:»:
Հոդված 9.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
19.11.2007
ՀՕ-241