Armenian      
Նվազագույն ամսական աշխատավարձի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱUԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Ընդունվել է 05.11.2007

Հոդված 1. «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (17 դեկտեմբերի 2003 թվականի, ՀՕ-66-Ն) 1-ին հոդվածի «20000 դրամ» բառերը փոխարինել «25000 դրամ» բառերով:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածում`

1) երկրորդ պարբերության «116 դրամ» բառերը փոխարինել «145 դրամ» բառերով.

2) երրորդ պարբերության «126 դրամ» բառերը փոխարինել «161 դրամ» բառերով.

3) չորրորդ պարբերության «194 դրամ» բառերը փոխարինել «242 դրամ» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

26.11.2007
ՀՕ-252