ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի (24 դեկտեմբերի 2004 թվականի, այսուհետ՝ օրենսգիրք) 114-րդ հոդվածի 2-րդ մասում «Դատապարտյալին» բառը փոխարինել «Որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձին» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 114-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Կարգապահական գումարտակի հրամանատարության կողմից կարգապահական գումարտակում պատիժ կրող դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը ներկայացվում է սույն օրենսգրքի 1151 -րդ հոդվածին համապատասխան:»:
Հոդված 3. Օրենսգրքի 115-րդ հոդվածի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 115. Որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ներկայացման կարգը»:
Հոդված 4. Օրենսգրքի 115-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «օրենսդրությանը հակասելու դեպքում» բառերը:
Հոդված 5. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1151 -րդ հոդվածով.
«Հոդված 1151 . Կարգապահական գումարտակում պահելու դատապարտված անձին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ներկայացման կարգը
1. Պատժի ժամկետի` օրենքով սահմանված մասը լրանալու դեպքում կարգապահական գումարտակի հրամանատարը մեկամսյա ժամկետում պարտադիր միջնորդագիր է ներկայացնում դատարան` կարգապահական տույժ չունեցող դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ:
2. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ միջնորդագրի հետ դատարան է ներկայացվում նաեւ դատապարտյալի անձնական գործը:
3. Դատարանի կողմից միջնորդությունը մերժվելու դեպքում նույն հիմքով միջնորդությունը կրկին կարող է ներկայացվել դատարան՝ մերժման որոշումը կայացվելուց հետո ոչ շուտ, քան վեց ամիս անց:
4. Կարգապահական գումարտակի հրամանատարի կողմից սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջը չկա՟տա՟րելը կարող է բողոքարկվել դատական կարգով:»:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
08.12.2007
ՀՕ-268