ՕՐԵՆՔԸ
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը (6 դեկտեմբերի 1985 թվականի) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2131 -րդ հոդվածով.
«Հոդված 2131 . Վարժական հավաքներից, հրամանատարաշտաբային, շտաբային վարժանքներից կամ զորախաղերից խուսափելը
1. Պահեստազորում հաշվառված զինապարտ քաղաքացիների կողմից վարժական հավաքներից խուսափելը, որը կատարվել է զինկոմիսարիատի կողմից տրված ծանուցագրում նշված ժամկետում առանց հարգելի պատճառների զինկոմիսարիատ չներկայանալու ձեւով՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:
2. Պահեստազորում հաշվառված զինապարտ քաղաքացիների կողմից հրամանատարաշտաբային, շտաբային վարժանքներից կամ զորախաղերից խուսափելը, որը կատարվել է զինկոմիսարիատի կողմից տրված ծանուցագրում նշված ժամկետում առանց հարգելի պատճառների զինկոմիսարիատ չներկայանալու ձեւով`
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
19.12.2007
ՀՕ-276