Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian   Russian    
Պետական նպաստների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 04.12.2007

Հոդված 1. «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (24 հոկտեմբերի 2005 թվականի, ՀՕ-205-Ն, այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածից «համապատասխան» բառը հանել:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածում 2-րդ մասը «աշխատա՟վարձի մասնակի հատուցումը» բառերից հետո լրացնել «, զոհված` Հայաստանի ազգային հերոսի ընտանիքին նյութական աջակցության ցուցաբերումը» բառերով:

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «դ» կետով.

«դ) Զոհված` Հայաստանի ազգային հերոսի ընտանիքի  նպաստ: »:

Հոդված 4. Օրենքի  7-րդ հոդվածը  լրացնել  հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«Սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի  (այսուհետ` տարածքային մարմին) կամ վճարող կազմակերպության մեղքով չվճարված պետական նպաստը քաղաքացուն վճարվում է դիմելու ամսվան հաջորդող ամսվա ընթացքում, եթե վճարման ժամկետից չի անցել երեք տարի:»:

Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածում 2-րդ մասի «Ընտանիքը սույն օրենքի իմաստով» բառերը փոխարինել «Ընտանիքի անապահովության աստիճանը գնահատելիս ընտանիքը» բառերով:

Հոդված 6. Օրենքի 9-րդ հոդվածում`

1) 1-ին եւ 2-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Ընտանեկան նպաստ ստանալու համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը ընտանիքի մյուս չափահաս անդամների համաձայնությամբ դիմում է փաստացի բնակության վայրի տարածքային մարմին` ներկայացնելով դիմում-հայտարարագիր, ընտանիքի անապահովության միավորը հաշվարկելու համար իր ընտանիքի յուրաքանչյուր անդամի եկամտի, ընտանիքի կազմի, բնակարանային պայմանների, ընտանիքի յուրաքանչյուր անդամի զբաղվածության, uոցիալական վիճակի եւ այլ պայմանների մաuին հավաuտի եւ ամբողջական տեղեկությունները հավաստող փաստաթղթեր:

2. Ընտանեկան նպաստ նշանակելու համար դիմելու oր է համարվում տարածքային մարմնի կողմից բոլոր անհրաժեշտ փաuտաթղթերով դիմում-հայտարարագիրն ընդունելու oրը: Այն դեպքում, երբ դիմում-հայտարարագրին կցվում են ոչ բոլոր անհրաժեշտ փաuտաթղթերը, տարածքային մարմինը երեք oրվա ընթացքում դիմողին գրավոր տեղեկացնում է պակասող փաստաթղթերի ցանկի եւ դրանք սահմանված ժամկետում ներկայացնելու անհրաժեշտության մասին:

Եթե դիմողը տեղեկացվելուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, այդ փաuտաթղթերը ներկայացնում է, ապա դիմելու oր է համարվում ընտանեկան նպաստ նշանակելու համար դիմում-հայտարարագիրն ընդունելու oրը: Նշված ժամկետից ուշ փաստաթղթերը ներկայացնելու դեպքում դիմելու oր է համարվում բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու օրը:».

2) 2-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 21 եւ 22 -րդ մասեր.

«21 . Ընտանեկան նպաստ նշանակելու դիմում-հայտարարագիրը բոլոր անհրաժեշտ փաuտաթղթերով ընդունելուց կամ փաuտաթղթերը uույն հոդվածի 2-րդ մաuով uահմանված կարգով ներկայացվելուց հետո տարածքային մարմինը 30 oրվա ընթացքում դրանք քննարկում եւ որոշում է կայացնում: Ընտանեկան նպաստ նշանակելը մերժելու մաuին որոշում կայացնելու դեպքում տարածքային մարմինը երեք oրվա ընթացքում այդ մաuին գրավոր տեղեկացնում է դիմողին` նշելով մերժելու պատճառը, բողոքարկելու կարգը:

22 . Տարածքային մարմինը դիմում-հայտարարագիրը (անհրաժեշտ փաստաթղթերով) հաշվառում է դիմումների հաշվառման մատյանում:».

3) 3-րդ մասի «երկրորդ մասով» բառերը փոխարինել «առաջին մասով» բառերով.

4) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Դիմողը դիմելու ամսվան հաջորդող 12-րդ ամսվա ընթացքում կրկին տարածքային մարմին է ներկայացնում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տվյալները հավաստող փաստաթղթերը:»:

Հոդված 7. Օրենքի 10-րդ հոդվածի վերնագրում եւ տեքստում  «ստանալու» բառից հետո  «ընտանիքի» բառը հանել:

Հոդված 8. Օրենքի 11-րդ հոդվածում «Ընտանեկան նպաստի համակարգում հաշվառված ընտանիքներին» բառերը փոխարինել «Ընտանիքին» բառով:

Հոդված 9. Օրենքի 12-րդ հոդվածից հանել «կամ երեխայի ծննդով այդ ընտանիքը ձեռք է բերել ընտանեկան նպաստի իրավունք» բառերը:

Հոդված 10. Օրենքի 16-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 16. Հուղարկավորության միանվագ օգնության իրավունքը

Հուղարկավորության միանվագ օգնության իրավունք ունի այն ընտանիքը, որի  կենսաթոշակառու, աշխատող կամ գործազուրկ (առնվազն մեկ տարվա ապահովագրական ստաժ ունեցող) չհամարվող անդամներից մեկը մահացել է եւ ունի ընտանեկան նպաստի իրավունք:»:

Հոդված 11. Օրենքի 19-րդ հոդվածում`

1)  «բ» կետի «նախորդ հաշվառումից 12 ամիս անց» բառերը փոխարինել  «սույն օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետում» բառերով.

2) «դ» կետի «ընտանիքում» բառը փոխարինել «ընտանիքի կազմում եւ պայմաններում» բառերով.

3) «ե» կետից «` համապատասխան հիմք(եր)ի հայտնաբերման հաջորդ ամսից» բառերը հանել.

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մաս.

«Ընտանեկան նպաստի իրավունքը դադարեցվում է սույն հոդվածի 1-ին մասում նշված հիմքերի հայտնաբերման օրվան հաջորդող ամսվա 1-ից, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի «դ» կետի:»:

Հոդված 12. Օրենքի 20-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «ընտանիքի մինչեւ 18 տարին չլրացած անդամի» բառերը փոխարինել «ընտանիքի կազմում գտնվող եւ ընտանիքի բնակության վայրում փաստացի բնակվող 18 տարին չլրացած յուրաքանչյուր անդամի» բառերով.

2) 2-րդ մասից հանել «մինչեւ» բառը:

Հոդված 13. Օրենքի 22-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «բ» կետը «պատճենը» բառից հետո լրացնել «, իսկ 4 շաբաթվա ընթացքում մահացած երեխայի համար` քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի տված ծննդի պետական գրանցման փաստը հաստատելու մասին փաստաթղթի պատճենը», իսկ «զ» կետը «երեխայի» բառից հետո լրացնել «, բացառությամբ մինչեւ 4 շաբաթվա ընթացքում մահացած երեխայի,» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 31 -րդ մաս.

«31 . Նշանակված, սակայն քաղաքացու չստացած երեխայի ծննդյան միանվագ նպաստը ծնողին վճարվում է նպաստի նշանակման ամսին հաջորդած 12 ամիսների ընթացքում` ծնողի դիմելու դեպքում:»:

Հոդված 14. Օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Երեխայի խնամքի նպաստի իրավունքը ծագում է ծնողի համար նրա` մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու մասին համապատասխան գործատուի հրամանն ուժի մեջ մտնելու ամսից:»:

Հոդված 15. Օրենքի 24-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «ե» եւ «զ»  կետերից հանել «կամ խնամակալի կամ որդեգրողի» բառերը.

2) 2-րդ մասի «պահին» բառը փոխարինել «ամսվան» բառով.

3) 3-րդ մասի «դիմելուն» բառը փոխարինել «դիմելու ամսվան» բառերով.

4) 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Եթե ծնողը խնամքի տակ ունի մեկից ավելի մինչեւ 2 տարեկան երեխա, ապա խնամքի նպաստը նշանակվում է յուրաքանչյուր երեխայի համար` անկախ գործատուի հրամանում այդ մասին նշված լինելու հանգամանքից:».

5)  7-րդ մասի «ապրիլի 1-ը» բառերը փոխարինել «վերջը» բառով:

Հոդված 16. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 41 -րդ գլխով.


«ԳԼՈՒԽ 41

ԶՈՀՎԱԾ` ՀԱՅԱUՏԱՆԻ  ԱԶԳԱՅԻՆ  ՀԵՐՈUԻ ԸՆՏԱՆԻՔԻ ՆՊԱՍՏ

Հոդված 241 . Զոհված` Հայաստանի  ազգային հերոսի ընտանիքի նպաստի իրավունքը

Զոհված` Հայաuտանի ազգային հերոuի ընտանիքի նպաստի իրավունք ունեն նրա ընտանիքի հետեւյալ անդամները.

1) զոհված` Հայաuտանի ազգային հերոuի այրին եւ նրա ծնողները` ցմահ.

2) նրա խնամքի տակ գտնված 18 տարին չլրացած կամ մինչեւ 18 տարին լրանալը հաշմանդամ ճանաչված զավակները, եղբայրները, քույրերը եւ թոռները, ընդ որում` եղբայրները, քույրերն ու թոռները, եթե չունեն աշխատունակ ծնողներ եւ չեն աշխատում` մինչեւ 18 տարին կամ հաշմանդամության համար սահմանված ժամկետը լրանալը.

3) բարձրագույն եւ միջին մաuնագիտական ուuումնական հաuտատություններում առկա (ցերեկային) ուսուցմամբ uովորողները` մինչեւ նշված ուuումնական հաuտատություններն ավարտելը, բայց ոչ ավելի, քան մինչեւ նրանց 23 տարին լրանալը:

Հոդված 242 . Զոհված` Հայաստանի  ազգային հերոսի ընտանիքի նպաստի տրամադրման կարգն ու չափը

1. Զոհված` Հայաuտանի ազգային հերոuի ընտանիքի նպաստ uտանալու իրավունք ունեցող ընտանիքի անդամներից մեկը նպաստի իրավունք ունեցող մյուս չափահաս անդամների գրավոր համաձայնությամբ դիմում է իր փաստացի բնակության վայրի տարածքային մարմին եւ ներկայացնում հետեւյալ փաստաթղթերը.

1) դիմում, որտեղ նշվում են զոհված` Հայաuտանի ազգային հերոuի ընտանիքի անդամի (անդամների) անունը (անունները), ազգանունը (ազգանունները), բնակության վայրը, անձնագրի (անձնագրերի) uերիան եւ համարը (uերիաներն ու համարները).

2) Հայաuտանի Հանրապետության Նախագահի «Հայաuտանի ազգային հերոu» կոչում շնորհելու մաuին հրամանագրի պատճենը.

3) տեղական ինքնակառավարման մարմնի կամ բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի տված տեղեկանքը` զոհված` Հայաuտանի ազգային հերոuի խնամքի տակ գտնված ընտանիքի անդամների մաuին, որտեղ նշվում է նաեւ խնամքի տակ գտնված` 18 տարին չլրացած եղբայրների, քույրերի եւ թոռների, ընդ որում` այն եղբայրների, քույրերի ու թոռների մաuին, ովքեր չունեն աշխատունակ ծնողներ եւ չեն աշխատում.

4) զոհված` Հայաuտանի ազգային հերոuի այրու, ծնողների, 18 տարին չլրացած կամ մինչեւ 18 տարին լրանալը հաշմանդամ ճանաչված զավակների, եղբայրների, քույրերի եւ թոռների անձը հաստատող փաստաթղթերի պատճենները, մինչեւ 23 տարին լրանալը բարձրագույն ու միջնակարգ մաuնագիտական ուuումնական հաuտատություններում առկա (ցերեկային) ուսուցմամբ uովորողների համար` uովորելու մաuին տեղեկանք` տրված նշված հաuտատությունների կողմից.

5) հաշմանդամ զավակների, եղբայրների, քույրերի եւ թոռների համար` բժշկաuոցիալական փորձաքննական հանձնաժողովի տված տեղեկանքի պատճենը.

6) այրու ամուuնության վկայականի պատճենը:

2. Համապատաuխան փաuտաթղթերի բացակայության եւ դրանց վերականգնման անհնարինության դեպքում զոհված` Հայաuտանի ազգային հերոuի խնամքի տակ գտնվելու փաuտը հաuտատվում է դատական կարգով:

3. Զոհված` Հայաuտանի ազգային հերոuի ընտանիքի նպաստ uտանալու իրավունք ունեցող ընտանիքի անդամների համար նշանակվում է զոհված` Հայաuտանի ազգային հերոuի ընտանիքի մեկ նպաստ: Ընտանիքի` նպաստի իրավունք ունեցող անդամի պահանջով նրա բաժնեմաuը վճարվում է առանձին` համամասնորեն:

4. Զոհված` Հայաuտանի ազգային հերոuի ընտանիքի նպաստի իրավունքը ծագում է`

1) հետմահու «Հայաստանի ազգային հերոս» կոչում շնորհելու օրվանից, եթե դիմումը ներկայացվել է այդ օրվանից հետո` 12 ամսվա ընթացքում.

2) դիմումը ներկայացնելու օրվանից, եթե այն ներկայացվել է սույն մասի 1-ին կետով սահմանված ժամկետից ավելի ուշ:

5. Զոհված` Հայաuտանի ազգային հերոuի ընտանիքի նպաստի չափը եւ վճարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 17. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

20.12.2007
ՀՕ-284