ՕՐԵՆՔԸ
«ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (3 ապրիլի 2002 թվականի, ՀՕ-320-Ն, այսուհետ` օրենք) 22-րդ հոդվածում`
1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 22. Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի, վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանի դատական ակտերը».
2) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի, վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանները կայացնում են որոշումներ, վճիռներ, դատավճիռներ եւ արձակում վճարման կարգադրություններ (այսուհետ` դատական ակտեր) միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված դեպքերում եւ սահմաններում:».
2) 2-րդ մասի «Ընդհանուր իրավասության» բառերը փոխարինել «Առաջին ատյանի, վերաքննիչ եւ վճռաբեկ» բառերով.
3) 3-րդ մասի «ընդհանուր իրավաuության» բառերը փոխարինել «առաջին ատյանի, վերաքննիչ եւ վճռաբեկ» բառերով:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
20.12.2007
ՀՕ-283