ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի (5 փետրվարի 1999 թվականի, այսուհետ` օրենսգիրք) 14-րդ հոդվածի 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5. Ընտրողների ցուցակներում անճշտությունների վերաբերյալ վեճերը կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով եւ ժամկետներում:»:
Հոդված 2. Օրենսգրքի 171-րդ հոդվածի 7-րդ կետում «որոշման պաշտոնական հրապարակման պահից 7 օրվա ընթացքում» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով եւ ժամկետներում» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 18-րդ հոդվածի 8-րդ կետում «հնգօրյա ժամկետում, իսկ քվեարկությանը նախորդող 5 օրվա ընթացքում` անհապաղ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով եւ ժամկետներում» բառերով:
Հոդված 4. Օրենսգրքի 40-րդ հոդվածում`
1) 2-րդ կետի «ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի գտնվելու վայրի առաջին ատյանի» բառերը փոխարինել «վարչական» բառով, իսկ «եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների» բառերը հանել.
2) 3-րդ կետի «վերաքննիչ» բառը փոխարինել «վարչական» բառով.
3) 5-րդ կետի «որոշումը հրապարակվելուց, գործողությունը կատարվելուց կամ անգործության հետեւանքով oրենuդրության խախտումը հայտնաբերվելուց հետո` երկoրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան քվեարկության oրվանից մինչեւ 5 oր հետո` մինչեւ ժամը 12.00-ն, բացառությամբ uույն հոդվածի 6-րդ, 9-րդ եւ 12-րդ կետերով uահմանված դեպքերի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով եւ ժամկետներում, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ եւ 9-րդ կետերով սահմանված դեպքերի» բառերով.
4) 8-րդ, 10-րդ, 11-րդ եւ 12-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 5. Օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին կետում «որոշումն ընդունելու օրվանից եռօրյա ժամկետում կարող է բողոքարկվել դատարան» բառերը փոխարինել «որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով եւ ժամկետներում» բառերով:
Հոդված 6. Օրենսգրքի 79-րդ հոդվածի 10-րդ կետի երկրորդ նախադասությունը հանել:
Հոդված 7. Օրենսգրքի 102-րդ հոդվածի 8-րդ կետում «, այն ընդունվելու օրվանից եռօրյա ժամկետում, կարող է բողոքարկվել դատարան» բառերը փոխարինել «, կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով եւ ժամկետներում» բառերով:
Հոդված 8. Օրենսգրքի 108-րդ հոդվածի 9-րդ կետում «ընդունման օրվանից եռօրյա ժամկետում» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով եւ ժամկետներում» բառերով:
Հոդված 9. Օրենսգրքի 124-րդ հոդվածի 4-րդ կետում «որոշումն ընդունվելու օրվանից եռօրյա ժամկետում» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով եւ ժամկետներում» բառերով:
Հոդված 10. Օրենսգրքի 133-րդ հոդվածի 6-րդ կետում «այն ընդունելուց հետո` 3 օրվա ընթացքում» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով եւ ժամկետներում» բառերով:
Հոդված 11. Օրենսգրքի 134-րդ հոդվածի 9-րդ կետում «այն ընդունելուց հետո` 3 օրվա ընթացքում» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով եւ ժամկետներում» բառերով:
Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
20.12.2007
ՀՕ-285