ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 9-ԻՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՕՊԵՐԱՅԻ ԵՎ ԲԱԼԵՏԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ԴԱՀԼԻՃՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՏՈՒԿ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 51-րդ հոդվածի 7-րդ մասի եւ 54-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2008 թվականի ապրիլի 7-10-ի չորսօրյա նիստերի երրորդ օրը` ապրիլի 9-ին, գումարել Ազգային ժողովի միայն մեկ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնի ստանձնման հատուկ նիստ:
2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2008 թվականի ապրիլի 9-ի հատուկ նիստը գումարել Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում ժամը 14.00-ին:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Տ. ԹՈՐՈՍՅԱՆ
18.03.2008
Ն-063-4