Armenian   Russian    
Քրեակատարողական ծառայության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 08.04.2008

Հոդված 1. «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության  2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ- 160-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ  կետը,  5-րդ  հոդվածը, 16-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ եւ երրորդ պարբերությունները, 19-րդ հոդվածի  4-րդ մասի երկրորդ պարբերությունը, 27-րդ հոդվածը, 35-րդ հոդվածի  5-րդ մասի երրորդ եւ հինգերորդ պարբերությունները, 36-րդ հոդվածի  2-րդ  մասի երրորդ եւ վեցերորդ  պարբերությունները եւ 47-րդ հոդվածի չորրորդ մասը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասում`

1. 1-ին կետից հանել «քրեակատարողական տեսչության պետ,» բառերը.

2. 2-րդ կետից հանել «քրեակատարողական ավագ տեսուչ,» բառերը.

3. 3-րդ կետից հանել «քրեակատարողական տեսուչ,» բառերը.

4. 4-րդ կետից հանել «քրեակատարողական տեսչության առաջատար մասնագետ,» բառերը:

Հոդված 3. Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետից հանել «, ինչպես նաեւ քրեակատարողական տեսչության» բառերը:

Հոդված 4.   Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասում`

1. 1-ին եւ 3-րդ կետերից հանել «(բացառությամբ քրեակատարողական տեսչության)» բառերը.

2. 4-րդ կետից հանել «(բացառությամբ քրեակատարողական տեսչության պաշտոնների)» բառերը.

3. 5-րդ, 6-րդ եւ 7-րդ կետերից հանել «(բացառությամբ քրեակատարողական տեսչության ծառայողների)» բառերը:

Հոդված 5. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին աղյուսակից հանել «քրեակատարողական տեսչության պետ», «քրեակատարողական ավագ տեսուչ», «քրեակատարողական տեսուչ» եւ «քրեակատարողական տեսչության առաջատար մասնագետ» բառերը:

Հոդված 6. Օրենքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի երկրորդ եւ չորրորդ պարբերություններից հանել «(բացառությամբ քրեակատարողական տեսչության ծառայողների նկատմամբ)» բառերը:

Հոդված 7. Օրենքի 36-րդ հոդվածի  2-րդ մասի երկրորդ պարբերությունից հանել «, ինչպես նաեւ քրեակատարողական տեսչության քրեակատարողական ծառայողի» բառերը:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

30.04.2008
ՀՕ-11