ՕՐԵՆՔԸ
«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-169 օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածը «գրանցամատյանի» բառից հետո լրացնել «ամբողջական», իսկ «օգտվելու» բառից հետո` «, իրավաբանական անձանց կանոնադրությունների պատճենները ստանալու» բառերով:
Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետը «օգտվելու» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ կանոնադրության պատճենի տրամադրման» բառերով:
Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի «է» կետը «գրանցամատյանից» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ իրավաբանական անձանց կանոնադրությունների պատճենները» բառերով:
Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-րդ մասով.
«2.1. Պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումները սահմանված կարգով տրամադրում են տեղեկություններ պետական միասնական գրանցամատյանից, ինչպես նաեւ իրավաբանական անձանց կանոնադրությունների պատճենները:»
Հոդված 5. Օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ կետում`
1. երրորդ նախադասությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություններով.
«Պետական միասնական գրանցամատյանի ամբողջական տեղեկությունները, ինչպես նաեւ իրավաբանական անձանց կանոնադրությունները տեղադրվում են ինտերնետային կայքում:
Պետական միասնական գրանցամատյանի ամբողջական տեղեկությունները, ինչպես նաեւ իրավաբանական անձանց կանոնադրությունների պատճենները տրամադրվում են պետական տուրքի վճարումը կատարելուց հետո:
Պետական միասնական գրանցամատյանի մասնակի տեղեկությունները (իրավաբանական անձի անվանումը եւ կազմակերպաիրավական ձեւը, պետական գրանցման տարին, ամիսը, օրը, իրավաբանական անձի գրանցման համարը, իրավաբանական անձի հիմնադիրները) տրամադրվում են առանց պետական տուրք վճարելու:».
2. վերջին նախադասությունը հանել:
Հոդված 6.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի սեպտեմբերի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
30.04.2008
ՀՕ-17