Armenian   Russian    
Բուսական աշխարհի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 30.04.2008

Հոդված 1. «Բուսական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի նոյեմբերի 23 ՀՕ-22 օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«է) բույսերի  Կարմիր գրքի եւ դրա մեջ գրանցված բույսերի ցանկի հաստատում.»:

Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածում «եզրակացությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ» բառերը փոխարինել «թույլտվությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

24.05.2008
ՀՕ-46