ՕՐԵՆՔԸ
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 26.05.2008
Հոդված 1. «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-272 օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությունը «մարմիններում,» բառից հետո լրացնել «Ազգային անվտանգության խորհրդում,» բառերով:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասը «վարչապետի,» բառից հետո լրացնել «Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի,» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
09.06.2008
ՀՕ-63