ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 26.05.2008
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի 217.1-րդ հոդվածի 1-ին մասի դիսպոզիցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«1. Ահաբեկչության ֆինանuավորումը` ուղղակի կամ անուղղակի ֆինանսական միջոցների տրամադրումը կամ հավաքագրումը այնպիսի հանցավոր մտադրությամբ, որ դրանք պետք է օգտագործվեն, կամ այնպիսի գիտակցությամբ, որ դրանք կօգտագործվեն ամբողջովին կամ մասամբ ահաբեկչության կատարման համար ահաբեկչական կազմակերպության կամ անհատ ահաբեկչի կողմից՝»:
Հոդված 2.
Սույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող վաթuուներորդ oրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
21.06.2008
ՀՕ-81