Armenian      
Թանկարժեք մետաղների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 26.05.2008

Հոդված 1. «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի մայիսի 23-ի ՀՕ-83-Ն օրենքի 2-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժը» կետով՝

«ժը) թանկարժեք մետաղների դիլերներ՝ թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված առուվաճառք իրականացնող անհատ ձեռնարկատերեր եւ իրավաբանական անձինք, այդ թվում՝ թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառք իրականացնող անձինք:»:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում՝

1) վերնագրի եւ տեքստի «մանրածախ առուվաճառքի» բառերը փոխարինել «թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաuտված իրերի  մասնագիտացված, այդ թվում՝ մանրածախ առուվաճառքի» բառերով.

2) 2-րդ մասի «գ» կետը «սուբյեկտների» բառից հետո լրացնել «, ներառյալ՝ թանկարժեք մետաղների դիլերների» բառերով:

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի վերնագրի եւ տեքստի «Թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաuտված իրերի մանրածախ առուվաճառքը» բառերը փոխարինել «Թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված, այդ թվում՝ մանրածախ առուվաճառքը» բառերով:

Հոդված 4. Սույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող վաթuուներորդ oրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

21.06.2008
ՀՕ-93