ՕՐԵՆՔԸ
ԱՆՎԱՎԵՐ ՀԻՄՆԱԴԻՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 10.06.2008
Հոդված 1. Մինչեւ 1999 թվականի հունվարի 1-ը ստեղծված եւ մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը իրենց հիմնադիր փաuտաթղթերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 5-րդ գլխի նորմերի պահանջներին չհամապատասխանեցրած եւ չվերագրանցած բնակարանային կոոպերատիվների անդամներին եւ փայակուտակման իրավունք ունեցող այլ անձանց տրամադրված՝ ավարտված բազմաբնակարան շենքերում բնակարանների եւ (կամ) այդ շենքերում իրենց տրամադրված ոչ բնակելի տարածքների նկատմամբ սույն օրենքի ուժով՝ սահմանված կարգով գրանցվում է սեփականության իրավունքը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
28.06.2008
ՀՕ-116