Armenian      
Առեւտրի եւ ծառայությունների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 17.06.2008

Հոդված 1. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի  նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ մասով.

«7. Հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առեւտրի կետերը պետք է ապահովված լինեն օրենսդրությանը համապատասխան կառուցված վճարովի կամ անվճար հասարակական զուգարաններով: Հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առեւտրի կետերը պետք է ապահովված լինեն մուտքի մոտակայքում տեղակայված վճարովի կամ անվճար հասարակական զուգարանների առկայության մասին տեղեկացնող, ինչպես նաեւ գտնվելու տեղի վերաբերյալ նշում պարունակող  ցուցանակով:»:

Հոդված 2.   Օրենքի 5-րդ հոդվածում`

1)  4-րդ մասի «գ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«գ) օրենսդրությանը համապատասխան կառուցված կենցաղային հարմարություններով եւ սանիտարական հանգույցով, վճարովի կամ անվճար հասարակական զուգարաններով: Առեւտրի իրականացման վայրերը պետք է ապահովված լինեն մուտքի մոտակայքում տեղակայված վճարովի կամ անվճար հասարակական զուգարանների առկայության մասին տեղեկացնող, ինչպես նաեւ գտնվելու տեղի վերաբերյալ նշում պարունակող    ցուցանակով.».

2)   4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «դ» կետով.

«դ) տեսակը հաստատված եւ ստուգաչափված ստուգիչ չափման միջոցներով:»:

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ա)  սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-7-րդ մասերով, ինչպես նաեւ 5-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված դրույթների պահանջների կատարումը.»:

Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «դ» կետով.

«դ) առեւտրի իրականացման վայրում սպառողների գնումների համար նախատեսված առեւտրային տարածքներում (բացառությամբ առեւտրի իրականացման վայրի տարածքում գործող առեւտրի, հանրային սննդի, կենցաղային ծառայության օբյեկտների տարածքների), սպառողներին հասանելի տեղերում  տեսակը հաստատված եւ ստուգաչափված ստուգիչ չափման միջոցների առկայությունը:»:

Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածի 15-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «գ» կետով.

«գ) վաճառվող փաթեթավորված եւ ոչ փաթեթավորված հացի գնապիտակի վրա, բացի սույն հոդվածի 3-րդ մասով սահմանվող պահանջներից, նշվում են նաեւ մեկ միավոր հացի քաշը եւ դրա շեղումների թույլատրելի չափը»:

Հոդված 6. Օրենքի 12-րդ հոդվածի 6-րդ մասից հանել «եւ բուֆետապանը» բառերը:

Հոդված 7. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Առեւտրի եւ ծառայությունների ոլորտում սույն օրենքի պահանջների կատարման նկատմամբ հսկողությունը, բացառությամբ 4-րդ հոդվածի 1-ին եւ  6-րդ մասերի, 5-րդ հոդվածի 1-ին մասի եւ 4-րդ մասի «դ» կետի, 6-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի եւ 2-րդ մասի, 7-րդ հոդվածի 1-ին մասի «գ» ու «դ» կետերի եւ 3-րդ մասի, 9-րդ  հոդվածի 3-րդ մասի եւ 15-րդ  մասի «գ» կետի, 11-րդ հոդվածի 2-րդ եւ 8-րդ մասերի, 12-րդ հոդվածի 4-րդ մասի, 14-րդ հոդվածի 1-ին եւ 4-րդ մասերի, 15-րդ հոդվածի 4-րդ մասի, իրականացնում են տեղական ինքնակառավարման մարմինները:»:

Հոդված 8. Օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» կետում «2008» թիվը փոխարինել «2011» թվով:

Հոդված 9. Օրենքի 19-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ եւ 5-րդ մասերով.

«4. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 7-րդ մասի եւ 5-րդ հոդվածի 4-րդ մասի «գ» կետի պահանջները`

ա) Հայաստանի Հանրապետության բնակավայրերում գործող առեւտրի իրականացման վայրերի եւ հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առեւտրի կետերի համար ուժի մեջ են մտնում 2009 թվականի հուլիսի 1-ից.

բ) Հայաստանի Հանրապետության բնակավայրերից դուրս` միջպետական, հանրապետական եւ միջհամայնքային նշանակության ճանապարհներին գործող առեւտրի իրականացման վայրերի եւ հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առեւտրի կետերի համար  ուժի մեջ են մտնում 2008 թվականի հոկտեմբերի 1-ից:

5. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասի «դ» կետի եւ 7-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի պահանջներն ուժի մեջ են մտնում 2008 թվականի հոկտեմբերի   1-ից:»:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

08.07.2008
ՀՕ-119