ՕՐԵՆՔԸ
«ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 17.06.2008
Հոդված 1. «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի հոկտեմբերի 7-ի ՀՕ-80 օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11.1-րդ հոդվածով.
«Հոդված 11.1. Բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների տրամադրումը Ֆինանսական համակարգի հաշտարարին
Բանկը բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները, uույն oրենքին համապատաuխան, տրամադրում է նաեւ Ֆինանսական համակարգի հաշտարարին, եթե վերջինս քննում է տվյալ բանկի դեմ ներկայացված պահանջ:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
12.07.2008
ՀՕ-128