ՕՐԵՆՔԸ
«ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 29-ի ՀՕ-359-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 6-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «դ.1» ենթակետով.
«դ.1) սպառողական կրեդիտավորում իրականացնող կազմակերպությունները, որոնք կնքում են «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կարգավորվող կրեդիտավորման պայմանագրեր՝ իրենց կողմից վաճառվող ապրանքների, մատուցվող ծառայությունների եւ կատարվող աշխատանքների ձեռքբերումը ֆինանսավորելու նպատակով.»:
Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ կետում «Վարկային կազմակերպությանն» բառերը փոխարինել «Վարկային կազմակերպություններին (բացառությամբ սպառողական կրեդիտավորում իրականացնող կազմակերպությունների)» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
12.07.2008
ՀՕ-129