ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 17.06.2008
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հունիսի 17-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 91-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետը «արբիտրաժային տրիբունալի վճիռ» եւ «արբիտրաժային տրիբունալի վճռի» բառերից հետո համապատասխանաբար լրացնել «կամ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշում» եւ «կամ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 109-րդ հոդվածի 3-րդ ենթակետը «արբիտրաժային տրիբունալի վճիռ» եւ «արբիտրաժային տրիբունալի վճռի» բառերից հետո համապատասխանաբար լրացնել «կամ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշում» եւ «կամ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման» բառերով:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
12.07.2008
ՀՕ-130