ՕՐԵՆՔԸ
«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1 . «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի առաջին պարբերությունը «վճիռների» բառից հետո լրացնել «եւ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումների» բառերով:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետով.
«6) Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները»:
Հոդված 3. Օրենքի 17-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ կետով.
«5) Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումների հիման վրա»:
Հոդված 4. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 19.1-րդ հոդվածով.
«Հոդված 19.1. Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալը
1. Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթը տալիս է «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված իրավասու դատարանը:
2. Կատարողական թերթ տալու մասին պահանջատիրոջ դիմումը դատարանը քննում է այն ստանալու օրվանից հետո` եռօրյա ժամկետում: Պահանջատերն ու պարտապանը պատշաճ ձեւով տեղեկացվում են դատական նիստի ժամանակի եւ վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ դիմումի քննության համար:
3. Դիմումի քննության արդյունքներով դատարանը կայացնում է որոշում: Դատարանն իրավունք ունի մերժելու կատարողական թերթ տալը` «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերով:»:
Հոդված 5. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ ենթակետով.
«5) Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը պարտադիր է դարձել կողմերի համար»:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
12.07.2008
ՀՕ-133