ՕՐԵՆՔԸ
«ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 22-ի ՀՕ-129-Ն օրենքի (այսուհետ` Oրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասը «մանրածախ վաճառք» բառերից առաջ լրացնել «առեւտրի օբյեկտների, առեւտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով» բառերով:
Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածում`
1) 1-ին մասի առաջին պարբերությունում «հարյուր հիսուն հազար» բառերը փոխարինել «երեք հարյուր հազար» բառերով, երկրորդ պարբերությունում «երեք հարյուր հազար» բառերը` «վեց հարյուր հազար» բա՟՟ռերով.
2) 2-րդ մասի առաջին պարբերությունում «յոթանասունհինգ հազար» բառերը փոխարինել «հարյուր հիսուն հազար» բառերով, երկրորդ պարբերությունում «հարյուր հիսուն հազար» բառերը` «երեք հարյուր հազար» բա՟՟ռերով, երրորդ պարբերությունում «երեք հարյուր հազար» բառերը` «վեց հարյուր հազար» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից, իսկ սույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանվող փոփոխություններն ավելացված արժեքի հարկ վճարող չհամարվողների մասով ուժի մեջ են մտնում 2010 թվականի հունվարի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
12.09.2008
ՀՕ-139