ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ
Ընդունվել է 21.08.2008
Հոդված 1.
«Պետական տուրքի մասին» Հայաuտանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 19-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 18.14-րդ կետով.
«18.14. Առեւտրի իրականացման վայրի կազմակերպման համար` | |
18.14.1. Երեւան քաղաքում կազմակերպման համար` տարեկան | բազային տուրքի 1000-ապատիկի չափով |
18.14.2. Մարզկենտրոններում կազմակերպման համար` տարեկան | բազային տուրքի 500-ապատիկի չափով |
18.14.3. Երեւան քաղաքից եւ մարզկենտրոններից դուրս կազմակերպման համար` տարեկան | բազային տուրքի 300-ապատիկի չափով»: |
Հոդված 2. Oրենքի 19-րդ հոդվածի 19-րդ կետում «1-18.8-րդ կետերում» բառերը փոխարինել «1-18.14-րդ կետերում» բառերով:
Հոդված 3.
Oրենքի 19-րդ հոդվածի 25-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«25. բացառությամբ uույն հոդվածի 9.1-9.6-րդ, 14.2-րդ, 14.3-րդ, 17.1-17.6-րդ եւ 18.14-րդ կետերում նշված լիցենզավորման ենթակա գործունեության տեuակների, մեկից ավելի յուրաքանչյուր վայրում եւu լիցենզավորման ենթակա նույն գործունեության տեսակով զբաղվելու լիցենզիայի տրման համար` տարեկան | տվյալ լիցենզիայի տրման համար uահմանված պետական տուրքի դրույքաչափի հիսուն տոկոuի չափով»: |
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
12.09.2008
ՀՕ-141