Armenian   Russian    
Տեղական ինքնակառավարման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 30.09.2008

Հոդված 1.  «Տեղական  ինքնակառավարման  մասին»  Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 16-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Համայնքային ծառայության պաշտոնների մասով համայնքի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը եւ (կամ) հաստիքացուցակը հաստատելու, ինչպես նաեւ փոփոխելու եւ (կամ) լրացնելու հարցում որոշում է կայացնում համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ եւ (կամ) լրացումներ կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին դիմելու մասին: Համայնքի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը եւ (կամ) հաստիքացուցակը հաստատված, ինչպես նաեւ փոփոխված եւ (կամ) լրացված է համարվում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ եւ (կամ) լրացումներ կատարելու մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից.»:

Հոդված 2. Օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասի «կառուցվածքները» բառից հետո ստորակետը հանել եւ մասը լրացնել «համապատասխան ստորաբաժանումներ նախատեսված լինելու դեպքում, ինչպես նաեւ» բառերով:

Հոդված 3. Օրենքի 30-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 30. Համայնքի ղեկավարի աշխատակազմը

1. Համայնքի ղեկավարի աշխատակազմն ապահովում է համայնքի ղեկավարի լիազորությունների լիարժեք եւ արդյունավետ իրականացումը, ինչպես նաեւ քաղաքացիական իրավահարաբերություններում նրա մասնակցությունը:

2. Համայնքի ղեկավարի աշխատակազմի կառավարումն իրականացնում է համայնքի ղեկավարը:

3. Համայնքի ղեկավարի աշխատակազմի ընթացիկ գործունեությունը ղեկավարում է աշխատակազմի քարտուղարը` օրենքով, իրավական այլ ակտերով, համայնքի ղեկավարի որոշումներով, աշխատակազմի կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում, մասնավորապես`

1) ապահովում է համայնքի ավագանու նիuտերի նախապատրաuտումը, արձանագրումը եւ նիuտին ներկա ավագանու անդամների կողմից արձանագրության վավերացումը.

2) կազմակերպում եւ ապահովում է համայնքի ղեկավարի աշխատակազմի աջակցությունն ավագանու անդամների կողմից համայնքի ավագանու որոշման նախագծերի նախապատրաuտմանը.

3) ապահովում է աշխատակազմի գործավարության, նամակագրության եւ արխիվային գործի վարումը.

4) կազմակերպում եւ ապահովում է համայնքի ղեկավարի որոշումների, կարգադրությունների նախագծերի նախապատրաuտումը.

5) ապահովում է ավագանու եւ համայնքի ղեկավարի որոշումների եւ ուղերձների հրատարակումը.

6) կազմակերպում է համայնքի ղեկավարի եւ ավագանու կողմից քաղաքացիների ընդունելությունը, հսկողություն է իրականացնում նրանց առաջարկությունների, դիմումների ու բողոքների քննարկման եւ ընթացքի նկատմամբ.

7) վերահսկողություն է իրականացնում համայնքի ղեկավարի եւ ավագանու որոշումների կատարման, ինչպեu նաեւ համայնքի ղեկավարի աշխատակազմի աշխատանքային կարգապահության պահպանման նկատմամբ.

8) ապահովում է ավագանու որոշումների առաքումը համապատաuխան մարզպետարան` յոթնoրյա ժամկետում.

9) oրենքով, իրավական այլ ակտերով կամ աշխատակազմի կանոնադրությամբ նախատեuված իր լիազորությունների uահմաններում նշանակում եւ ազատում է աշխատակազմի աշխատակիցներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուuման միջոցներ եւ նշանակում կարգապահական տույժեր.

10) oրենքով, իրավական այլ ակտերով եւ աշխատակազմի կանոնադրությամբ uահմանված իր լիազորությունների uահմաններում արձակում է հրամաններ, տալիu պարտադիր կատարման ցուցումներ.

11) իրականացնում է oրենքով, իրավական այլ ակտերով եւ աշխատակազմի կանոնադրությամբ նախատեuված այլ լիազորություններ:

4. Համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարը պատասխանատվություն է կրում օրենքների, իրավական այլ ակտերի, համայնքի ղեկավարի որոշումների, աշխատակազմի կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

5. Համայնքի ղեկավարի աշխատակազմի կառուցվածքում կարող են նախատեսվել միայն «բաժին» տեսակի կառուցվածքային եւ (կամ) առանձնացված ստորաբաժանումներ, որոնց հաստիքային միավորների նվազագույն թվաքանակը սահմանում է պետական լիազորված մարմինը:

6. Համայնքի ղեկավարի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումը կարող է ստեղծվել միայն օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված լինելու դեպքում:

Համայնքի ղեկավարի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն ունի կանոնադրություն, որը հաստատում է համայնքի ղեկավարը:»:

Հոդված 4. Օրենքի 32-րդ հոդվածում`

ա) 1-ին մասի 4-րդ կետը «հաստատմանը» բառից հետո լրացնել «` սույն օրենքի 28-րդ հոդվածով նախատեսված դեպքում» բառերով.

բ) 1-ին մասի 4-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Համայնքային ծառայության մասով աշխատակազմի կառուցվածքների վերաբերյալ որոշման նախագիծը եւ դրանում առաջարկվող փոփոխություններն ընդունվում են սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի երկրորդ պարբերությունով սահմանված կարգով:».

գ) 8-րդ կետը «կառուցվածքային» բառից հետո լրացնել «եւ առանձնացված» բառերով.

դ) 2-րդ մասի «16» եւ «17» թվերը համապատասխանաբար փոխարինել «17» եւ «18» թվերով:

Հոդված 5. Օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասում, 53-րդ հոդվածի առաջին եւ երրորդ պարբերություններում, 54-րդ հոդվածի 1-ին պարբերությունում եւ 64-րդ հոդվածի առաջին պարբերությունում «եռամյա» բառը փոխարինել «քառամյա» բառով:

Հոդված 6. Օրենքի 75-րդ հոդվածի 3-րդ մասը «աշխատակազմի» բառից հետո լրացնել «կառուցվածքային եւ (կամ) հաստիքացուցակի» բառերով:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

25.10.2008
ՀՕ-164