Armenian      
Հարկային ծառայության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 23.10.2008

Հոդված 1. «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-407-Ն օրենքի 8-րդ հոդվածում`

1) վերնագրի «մարմնի համակարգը» բառերը փոխարինել «մարմինները» բառով.

 2) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«1. Հարկային մարմիններն են`

1) վերադաu հարկային մարմինը.

2) հարկային տեսչությունները:».

3) ուժը կորցրած ճանաչել 2-րդ եւ 6-րդ մասերը:

4) 4-րդ մասը «մարմնի» բառից հետո լրացնել «համակարգը ներառում է» բառերով, «ստորաբաժանումներն» բառը փոխարինել «ստորաբաժանումներ, որոնք» բառերով:

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասը «հետաքննություն» բառից հետո լրացնել «եւ նախաքննություն» բառերով:

Հոդված 3. Օրենքի 11.1-րդ հոդվածի վերնագիրը  «Հարկային մարմնի» բառերից հետո լրացնել «(վերադաս հարկային մարմնի)» բառերով:

Հոդված 4. Օրենքի 15-րդ  հոդվածում`

1) 1-ին  մասի «Բ» խումբը  «հարկային տեսչության պետի տեղակալ» բառերից հետո լրացնել «, վերադաս հարկային մարմնի բաժնի պետի տեղակալ» բառերով, «Գ» խումբը

«վերադաս հարկային մարմնի գլխավոր օպերլիազոր» բառերից առաջ լրացնել «, վերադաս հարկային մարմնի հատկապես կարեւորագույն գործերով քննիչ, վերադաս հարկային մարմնի ավագ քննիչ, վերադաս հարկային մարմնի քննիչ» բառերով.

2) 3-րդ մասը «տեղակալի» բառից հետո լրացնել «, վերադաս հարկային մարմնի վարչության պետի, հարկային տեսչության պետի» բառերով:

Հոդված 5. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասը «կարգով» բառից հետո լրացնել «, այդ թվում` հարկային ծառայության կադրերի ռեզերվից, մաքսային ծառայողներից, ինչպես նաեւ հարկային եւ մաքսային մարմիններում  քաղաքացիական պաշտոն զբաղեցնող անձանցից» բառերով:

Հոդված 6. Օրենքի 19-րդ հոդվածում`

1) 1-ին մասից հանել  «Ա,» տառը եւ «, բացառությամբ հարկային մարմնի ղեկավարի եւ ղեկավարի տեղակալի պաշտոնների,» բառերը.

2) 1-ին մասը «հարկային ծառայողներից» բառերից հետո լրացնել «կամ մաքսային ծառայության առաջատար կամ գլխավոր պաշտոն զբաղեցնող մաքսային ծառայողներից,  հարկային կամ մաքսային մարմիններում  քաղաքացիական, ինչպես նաեւ հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանցից, հարկային ծառայության կադրերի ռեզերվից» բառերով.

3) 2-րդ մասի առաջին պարբերությունից  հանել «Ա» տառը, երկրորդ պարբերության «Ա եւ Բ խմբերի» բառերը փոխարինել «Բ խմբի» բառերով.

4) 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով` «Վերադաս հարկային մարմնի վարչության պետին եւ հարկային տեսչության պետին պաշտոնի է նշանակում եւ պաշտոնից ազատում է հարկային մարմնի ղեկավարը:»:

Հոդված 7. Օրենքի 19.1-րդ հոդվածի 1-ին մասում «մեկ» բառը փոխարինել «երեք» բառով:

Հոդված 8. Օրենքի 23-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-րդ մասով`

«3.1. Առանձին դեպքերում  հարկային ծառայության հատուկ կոչումներ կարող են շնորհվել նաեւ այլ հարկային ծառայողների:»:

Հոդված 9. Օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին աղյուսակը «հարկային տեսչության բաժնի պետ» բառերից  առաջ լրացնել «վերադաս հարկային մարմնի բաժնի պետի տեղակալ, վերադաս հարկային մարմնի հատկապես կարեւորագույն գործերով քննիչ, վերադաս հարկային մարմնի ավագ քննիչ,» բառերով,  իսկ  «վերադաս հարկային մարմնի հետաքննիչ» բառերից հետո`  «, վերադաս հարկային մարմնի քննիչ» բառերով:

Հոդված 10. Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանադակությամբ  12-րդ կետով`

«12) սույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը:»:

Հոդված11. Օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ կետով`

«3) Վարչական  իրավախախտումների  վերաբերյալ  Հայաստանի Հանրապետության օրենսգրքով հարկային մարմնի քննությանը վերապահված իրավախախտումների գործերով նշանակված  վարչական տուգանքների երեսուն տոկոս մասհանումների հաշվին:»:

Հոդված 12. Օրենքի 43.1-րդ հոդվածի չորրորդ պարբերությունում`

1) երկրորդ նախադասությունից հետո լրացնել «Դիմում-գանգատները հարկային մարմնի կողմից քննության են առնվում, եւ դրանց վերաբերյալ որոշումներ են ընդունվում 30 օրվա ընթացքում: Առանձին դեպքերում հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ նշված ժամկետը կարող է երկարաձգվել 15 օրով, ինչի մասին իրազեկվում է դիմումատուն:» նախադասություններով.

2) հանել «եռօրյա ժամկետում» բառերը:

Հոդված 13. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

17.11.2008
ՀՕ-176