ՕՐԵՆՔԸ
«ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 22-ի ՀՕ-129-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի երկրորդ նախադասությունը «կանոնները» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ դրանց շահագործման համար օգտագործվող ժապավեններին ներկայացվող պահանջները» բառերով:
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Uույն oրենքի 11-րդ հոդվածով uահմանված տուգանքների գումարների երեսուն տոկոսի չափով մասհանումները գանձվում են «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածով նախատեսված հարկային մարմնի համակարգի զարգացման ֆոնդ:»:
Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի» բառերը փոխարինել «հարկային մարմնի ղեկավարի» բառերով:
Հոդված 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
23.12.2008
ՀՕ-203