Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian   Russian    
Հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառողների գործունեության կասեցման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐ ԿԻՐԱՌՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 27.11.2008

Հոդված 1. «Հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառողների գործունեության կասեցման մասին»  Հայաստանի Հանրապետության  2006 թվականի  նոյեմբերի 28-ի ՀՕ-220-Ն օրենքի (այսուհետ` Օրենք)  4-րդ հոդվածում  «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն» բառերը փոխարինել «հարկային մարմին» բառերով:

Հոդված  2. Օրենքի  8-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Uույն  հոդվածով uահմանված տուգանքների գումարների երեսուն տոկոսի չափով մասհանումները  գանձվում են «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածով նախատեսված հարկային մարմնի համակարգի  զարգացման  ֆոնդ:»:

Հոդված 3. Սույն օրենքն  ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

23.12.2008
ՀՕ-205