ՕՐԵՆՔԸ
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 219.1-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 219.1. Տարածքային կառավարման մարմինները եւ տեղական ինքնակառավարման մարմինները
Տարածքային կառավարման մարմինները քննում են սույն օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը` իրենց տնօրինության տակ գտնվող հողերի մասով, ինչպես նաեւ սույն օրենսգրքի 43.1-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով եւ 152.1-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված իրավախախտումների վերաբերյալ գործերը:
Տեղական ինքնակառավարման մարմինները քննում են սույն օրենսգրքի 43.1-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 5-րդ եւ 6-րդ մասերով, 48-րդ հոդվածով` իրենց տնօրինության տակ գտնվող հողերի մասով, 152.1-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերով, 158-րդ (բացառությամբ 2-րդ, 3-րդ, 12-րդ, 17-րդ, 19-րդ եւ 21-րդ մասերի), 162-րդ եւ 169.16-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց իրավասության սահմաններում քննում են նաեւ սույն օրենսգրքի 114-րդ, 154-րդ, 154.1-րդ, 180-րդ, 169.1-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
Տարածքային կառավարման մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու եւ վարչական տույժ նշանակելու իրավունք ունեն մարզպետները (Երեւանի քաղաքապետը), իսկ տեղական ինքնակառավարման մարմինների անունից` համայնքի ղեկավարները:»:
Հոդված 2. Օրենսգրքի 284-րդ հոդվածի 2-րդ մասը «43, » թվից հետո լրացնել «43.1-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 5-րդ եւ 6-րդ մասերով, » բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 305-րդ հոդվածի ութերորդ մասը «օրենսգրքի» բառից հետո լրացնել «43.1-րդ, » բառով:
Հոդված 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
24.12.2008
ՀՕ-221