Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian   Russian    
Ազգային ժողովի կանոնակարգ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 27.11.2008

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 20-ի ՀՕ-308 օրենքի 11-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել  հետեւյալ խմբագրությամբ.

«1. Պատգամավորը կարող է ունենալ երկու օգնական, որոնցից մեկն աշխատում է վճարովի, իսկ մյուսը` հասարակական հիմունքներով:

Վճարովի հիմունքներով աշխատող օգնականի հաստիքը սահմանվում է Աշխատակազմի հաստիքացուցակով, աշխատանքի է ընդունվում ժամկետային պայմանագրով` համապատասխան պատգամավորի ներկայացմամբ:».

2)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-րդ մասով.

«1.1. Իրենց  աշխատանքային  պարտականությունները  կատարելիս պատգամավորի օգնականները օգտվում են պատգամավորի աշխատասենյակից, տեխնիկական եւ կապի միջոցներից:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

24.12.2008
ՀՕ-212