ՕՐԵՆՔԸ
«ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-320 օրենքի 36-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-րդ եւ 1.2-րդ մասերով.
«1.1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնությամբ՝ քաղաքացիական ավիացիայի բնագավառի լիազոր պետական կառավարման մարմինը կարող են ընդունել օտար լեզվով նորմատիվ իրավական ակտեր:
1.2. Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնությամբ՝ քաղաքացիական ավիացիայի եւ ատոմային էներգիայի բնագավառներում կարող են ընդունվել օտար լեզվով ներքին իրավական ակտեր, եւ այդ իրավական ակտերի դրույթները պետք է տարածվեն միայն տվյալ բնագավառներում գործունեություն իրականացնող այն անձանց վրա, որոնց ծառայողական պարտականությունների մեջ մտնում է օտար լեզվի իմացությունը:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
24.12.2008
ՀՕ-222