ՕՐԵՆՔԸ
«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 27.11.2008
Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվական մայիսի 14-ի ՀՕ-118 օրենքի 24.1-րդ հոդվածում 1-ին մասի «եւ ոռոգման» բառերը հանել, իսկ «մատուցման գործարքների» բառերը փոխարինել «մատուցման, իսկ մինչեւ 2012 թվականի հունվարի 1-ը` ոռոգման ջրի մատակարարման գործարքների» բառերով:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
24.12.2008
ՀՕ-218