Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian   Russian    
Հաշվապահական հաշվառման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 26.12.2008

Հոդված 1. «Հաշվապահական հաշվառման մասին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀO-515-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք)  2-րդ հոդվածի երրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Կառավարությունը սահմանում է նախորդ օրացուցային տարում ստացման ենթակա հասույթի 100 միլիոն դրամ մեծությունը չգերազանցող հարկ վճարողների համար հարկային հաշվառման հատուկ կանոնակարգ:

Սույն հոդվածի երրորդ պարբերությամբ սահմանված սուբյեկտները կարող են հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների եւ միջազգային ստանդարտների ուղեցույցների փոխարեն կիրառել հարկային հաշվառման հատուկ կանոնակարգը:»:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածում՝

1) վերնագիրը «իրավական ակտերը» բառերից հետո լրացնել «եւ ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտները» բառերով.

2) լրացնել նոր պարբերություններ հետեւյալ բովանդակությամբ՝

«Սույն օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության տարածքում գործում են ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտները, ինչպես նաեւ Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների խորհրդի կողմից հրապարակված ֆինանսական հաշվետվությունների պատրաստման եւ ներկայացման սկզբունքները, ստանդարտների կիրառման ուղեցույցները եւ պարտադիր կիրառման այլ փաստաթղթեր (այսուհետ՝ միջազգային ստանդարտների ուղեցույցներ):

Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտները ներառում են Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների խորհրդի կողմից ընդունված Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտները, ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտները, դրանց վերաբերյալ մեկնաբանությունները, դրանցում հետագա փոփոխությունները (եւ դրանց մեկնաբանությունները), ինչպես նաեւ Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների խորհրդի կողմից հետագայում  ընդունվող ստանդարտները եւ դրանց մեկնաբանությունները:»:

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի «ա» կետն ուժը կորցրած ճանաչել.

2) 2-րդ մասի «գ» կետից հանել  «հաշվապահական հաշվառման uտանդարտների կիրառման, ֆինանuական հաշվետվություններում բացահայտումների կատարման, հաշվապահական հաշվառման քաղաքականության,» բառերը.

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-րդ մասով`

«2.1 Հաշվապահական հաշվառումը կարգավորող պետական մարմինը կարող է հաստատել ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձեւեր եւ դրանց լրացման ցուցումներ՝ հիմք ընդունելով ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտները եւ միջազգային ստանդարտների ուղեցույցները: Սույն օրենքի 2-րդ հոդվածի երրորդ պարբերությամբ սահմանված սուբյեկտների համար Հաշվապահական հաշվառումը կարգավորող պետական մարմինը սահմանում է առանձին ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձեւեր եւ դրանց լրացման ցուցումներ:».

4) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«3. Հաշվապահական հաշվառումը կարգավորող պետական մարմնի ընդունած հաշվապահական հաշվառման վերաբերյալ այլ իրավական ակտերը պետք է համապատասխանեն ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին եւ միջազգային ստանդարտների ուղեցույցներին, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի:»:

Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 6. Ֆինանսական հաշվետվությունները

1. Ֆինանuական հաշվետվությունները կազմակերպության վրա ազդող իրադարձությունների եւ կազմակերպության իրականացրած գործառնությունների համակարգված ֆինանuական ներկայացումն են:

2. Ֆինանuական հաշվետվություններն uտորագրում են կազմակերպության ղեկավարը եւ գլխավոր հաշվապահը: Դրանք կնքվում են կազմակերպության կնիքով` կնիքի առկայության դեպքում:»:

Հոդված 5. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1-րդ հոդվածով

«Հոդված 6.1.   Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին եւ միջազգային ստանդարտների ուղեցույցներին համապատասխան ֆինանսական հաշվետվություններ ներկայացնող կազմակերպությունները

1. Բանկերը, վարկային կազմակերպությունները, վճարահաշվարկային կազմակերպությունները, արժեթղթերի շուկայում հաշվետու թողարկողները, ներդրումային ընկերությունները, կարգավորվող շուկայի օպերատորը, կենտրոնական դեպոզիտարիան, ապահովագրական ընկերությունները, վերաապահովագրական ընկերությունները, ապահովագրական բրոքերները ֆինանսական հաշվետվությունները կազմում եւ ներկայացնում են կազմակերպության հիմնադիր փաuտաթղթերի կամ oրենքի համաձայն՝ հիմնադիրներին, մաuնակիցներին, oրենքով uահմանված կարգով՝ պետական մարմիններին ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին եւ միջազգային ստանդարտների ուղեցույցներին համապատասխան:

Սույն մասի առաջին պարբերությունում չնշված սուբյեկտները կարող են ֆինանսական հաշվետվությունները կազմել եւ ներկայացնել ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին եւ միջազգային ստանդարտների ուղեցույցներին համապատասխան` դրա մասին ֆինանսական հաշվետվություններում կատարելով անհրաժեշտ բացահայտումներ:

2. Սույն հոդվածի առաջին մասում չնշված կազմակերպությունները, բացառությամբ սույն օրենքի 2-րդ հոդվածի երրորդ պարբերությամբ սահմանված դեպքում հարկային հաշվառման հատուկ կանոնակարգը կիրառող սուբյեկտների, պարտավոր են ֆինանսական հաշվետվությունները կազմել եւ ներկայացնել կազմակերպության հիմնադիր փաuտաթղթերի կամ oրենքի համաձայն՝ հիմնադիրներին, մաuնակիցներին, oրենքով uահմանված կարգով` պետական մարմիններին ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին եւ միջազգային ստանդարտների ուղեցույցներին  համապատասխան ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների, միջազգային ստանդարտների ուղեցույցների, դրանց   փոփոխությունների՝ կառավարության կողմից  սահմանված կարգով հրապարակումից հետո` վեցամսյա ժամկետի ավարտին հաջորդող տարվա հունվարի մեկից:»:

Հոդված 6. Օրենքի 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 20-րդ եւ 21-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 7. Օրենքի 24-րդ հոդվածում`

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-րդ մասով`

«1.1. Խոշոր կազմակերպությունը պարտավոր է հրապարակել իր տարեկան ֆինանսական հաշվետվությունները:

Սույն օրենքի իմաստով խոշոր կազմակերպություն է համարվում այն կազմակերպությունը, որը բավարարում է հետեւյալ երկու ցուցա՟նիշներից առնվազն մեկին`

ա) նախորդ տարվա գործունեությունից հասույթը գերազանցում է 500 միլիոն դրամը.

բ) նախորդ տարեվերջի դրությամբ ակտիվների հաշվեկշռային արժեքը գերազանցում է 500 միլիոն դրամը:».

2) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Տարեկան ֆինանսական հաշվետվությունները կարող են հրապարակվել միայն աուդիտի ենթարկվելուց հետո` աուդիտորական եզրակացության հետ:»:

Հոդված 8. Անցումային դրույթներ

1. Բանկերի, ինչպես նաեւ Օրենքի 6.1-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունում  նշված սուբյեկտների համար սույն օրենքը կիրառվում է  2009 թվականի հունվարի 1-ից:

2. Օրենքի 6.1-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերությունում  նշված այլ կազմակերպությունների համար սույն օրենքը կիրառվում է 2010 թվականի հունվարի 1-ից:

3. Օրենքի 6.1-րդ հոդվածի 1-ին  մասում չնշված կազմակերպությունների համար սույն օրենքը կիրառվում է ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների, միջազգային ստանդարտների ուղեցույցների, դրանց փոփոխությունների` կառավարության կողմից  սահմանված կարգով հրապարակումից հետո` վեցամսյա ժամկետի ավարտին հաջորդող տարվա հունվարի 1-ից:

4. Սույն օրենքի 7-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող  տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

29.12.2008
ՀՕ-226