Armenian      
Վարկային կազմակերպությունների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱUԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Ընդունվել է 26.12.2008

Հոդված 1.   «Վարկային    կազմակերպությունների    մաuին»   Հայաuտանի Հանրապետության 2002 թվականի հուլիuի 29-ի ՀO-359-Ն oրենքի 15-րդ հոդվածում`

1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 15. Ֆինանսական եւ այլ հաշվետվությունները».

2) 1-ին մասն ուժը կորցրած ճանաչել.

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-րդ մասով՝

«2.1. Վարկային կազմակերպությունները հրապարակվող ֆինանսական հաշվետվությունները կազմում եւ ներկայացնում են «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:».

4) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«3. Շահութահարկի եւ տնտեսական նորմատիվների հաշվարկման նպատակով վարկային կազմակերպությունների ներդրումային արժեթղթերում ներդրումների հնարավոր կորուuտների պահուuտի ձեւավորումը եւ oգտագործումը, վարկերի ու դեբիտորական պարտքերի դաuակարգումը եւ հնարավոր կորուuտների պահուuտների ձեւավորումն իրականացվում է բանկերի համար «Բանկերի եւ բանկային գործունեության մաuին» եւ «Շահութահարկի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքներին համապատաuխան uահմանված կարգերով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հունվարի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

29.12.2008
ՀՕ-229